Վերա Վարդ-Պատրիկյան

հայ արվեստագետ

Վերա Վասիլի Վարդ-Պատրիկյան (1897, Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1988), խորհրդային և հայ գեղանկարչուհի, մանկավարժ[1]։

Վերա Վարդ-Պատրիկյան
Ծնվել է1897
ԾննդավայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1988
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

Վերա Վարդ-Պատրիկյանը ծնվել է 1897 թվականին, Քութայիս քաղաքում։ 1921–1930 թվականներին սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում՝ Եղիշե Թադևոսյանի և Ե․ Լանսերի մոտ։ Վարդ-Պատրիկյանի ստեղծագործություններն առաջին անգամ ցուցադրվել են 1923 թվականին, Թբիլիսիում՝ Պանի անվան տակ։ 1930-1938 թվականներին ապրել և ստեղծագործել է Երևանում[2]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Հիմնական գործերից են՝ «Բեկովի դիմանկարը», «Սևանի Նավահանգիստը», «Պիոները», «Լերմոնտովի տնակը», «Լվացարարները», «Օդային գիմնաստները», «Հինը և նորը», «Պուշկինը Բզովդալի լեռնացքում»։

Նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ Ա․ Երզնկյանին, Մ․ Դուրգարյանին, Նիկոլայ Պոգոդինին, Տատյանա Մախմուրյանին, Համո Բեկնազարյանին։

Ենթադրվում է, որ կյանքի վերջին տարիները ապրել է Մոսկվայում[4][5]։ Մահացել է 1988 թվականին։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • Ելաբուկ քաղաք, 1949
  • Երևան, 1955, 1964
  • Մոսկվա, 1962
  • Թբիլիսի, 1965

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Варт-Патрикова (Михайлова) Вера Васильевна (1897–1988)». tramvaiiskusstv.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  2. հեղ. Դ.Դզնունի, խմբ. Մ. Ղազարյան (1977). «Հայ կերպարվեստագետներ-համառոտ բառարան».
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  4. «Հայ կինը և 20-րդ դարը․ Վարդ-Պատրիկյան Վերա․ առցանց ցուցահանդես».
  5. «Варт-Патрикова Вера Васильевна (1897 — не ранее 1988) «Дом Иванова в Ярославле». 1966. Бумага, цветные карандаши, 33,5 х 38,5 см». Аукционный дом «Литфонд». Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.