Վերա Չասլավսկա (չեխ.՝ Věra Čáslavská, մայիսի 3, 1942(1942-05-03)[6][7][8][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][9][5][…] - օգոստոսի 30, 2016(2016-08-30)[1][2][3][…], Պրահա, Չեխիա[4][5]), չեխ սպորտային մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի յոթակի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։

Վերա Չասլավսկա
Vera Caslavska.JPG
Չասլավսկան 1967 թվականին
Անձնական տեղեկություն
Սեռ՝Իգական
Բնօրինակ անուն՝Věra Čáslavská
Ազգություն՝Չեխիա չեխ
Մասնագիտացում՝Սպորտային մարմնամարզություն
Երկիր՝Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ՝1942 մայիսի 3
Ծննդավայր՝Flag of the Protectorate of Bohemia and Moravia.svg Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի Պրոտեկտորատ
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 30, 2016(2016-08-30)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայր՝Պրահա, Չեխիա[4][5]
160 սմ
Քաշ՝58 կգ
Չասլավսկան 2015 թվականին

Մարզական կարիերայի ընթացքում արժանացել է շուրջ 22[10] միջազգային տիտղոսների՝ մինչ օրս համարվելով ամենատիտղոսավոր չեխ (և նախկին չեխոսլովակ) մարմնամարզուհին։

Մարզական հաջող կարիերայից զատ, հայտնի է եղել որպես Չեխոսլովակիայի ժողովրդավարական շարժման ջատագով և 1968 թվականին Խորհրդային Միության և Վարշավյան դաշինքով վերջինիս դաշնակից պետությունների կողմից Չեխոսլովակիա կատարած ներխուժմանը դեմ արտահայտվող անձնանցից մեկը։ 1968 թվականի Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերի ձողափայտային և ազատ վարժությունների մեդալների հանձման արարողությունների ժամանակ՝ Խորհրդային Միության օրհներգի հնչեցման ընթացքում Չասլավսկան իջեցնում էր գլուխը և նայում ներքև՝ այդ կերպ արտահայտելով բողոքը խորհրդային իշխանությունների դեմ։ Չնայած հայրենակիցների շրջանում ջերմ ընդունելության արժանանալուն, Չասլավսկան երկրում հաստատված նոր կարգերի պայմաններում ճանաչվում է պերսոնա նոն գրատա, տեղական մարմինների ճնշման պայմաններում վաղաժամ հեռանում մարզական կարիերայից, ինչպես նաև երկար տարիներ զրկված լինում ճանապարհորդելու, աշխատելու կամ սպորտային միջոցառումների մասնակցելու իրավունքից։

1980-ական թվականներին, երկրում կոմունիստական ռեժիմի թուլացումից (Թավշյա հեղափոխություն) և Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամների միջամտումից հետո, Չասլավսկայից հանվում են բոլոր արգելքները[11][12], որից անմիջապես հետո նա դառնում է նախագահ Վացլավ Հավելի օգնականը և «Չեխ-ճապոնական ասոցիացիայի» պատվավոր նախագահը։ Որոշ ժամանակով ստանձնել է նաև Չեխիայի օլիմպիական կոմիտեի նախագահը պաշտոնի։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել