Վերա Սավիչնա Մամոնտովա, ամուսնական ազգանունը Սամարինա (հոկտեմբերի 20, 1875(1875-10-20) - դեկտեմբերի 27, 1907(1907-12-27)), ռուսական հայտնի առևտրական ընտանիքի ներկայացուցիչ, Վալենտին Սերովի հանրահայտ «Դեղձերով աղջիկը» կտավի բնորդուհին։ Կտավի ստեղծման ժամանակ Վերան եղել է 11 տարեկան[1]։ Եղել է նաև Վիկտոր Վասնեցովի, Նիկոլայ Կուզնեցովի և Միխայիլ Վրուբելի կտավների բնորդուհի[2]։

Վերա Մամոնտովա
ռուս.՝ Вера Саввична Мамонтова
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1875(1875-10-20)
Մահացել էդեկտեմբերի 27, 1907(1907-12-27) (32 տարեկան)
Մասնագիտությունբնորդ
ԱմուսինAleksandr Samarin?
Ծնողներհայր՝ Սավվա Մամոնտով, մայր՝ Ելիզավետա Մամոնտովա
 Vera Savvichna Mamontova (Samarina) Վիքիպահեստում

Ընտանիքում և ընկերների շրջապատում նրան հաճախ անվանել են Վերուշա և Յաշկա, որոնք հանդիպում են տարբեր ականատեսների հուշերում[2]։

Կտավի բնորդուհի խմբագրել

Վերայի ավագ եղբայրը՝ Վսեվոլոդ Մամոնտովն իր հուշերում գրել է․ «Նա հեշտությամբ ընկերություն էր անում իմ քույրերի հետ, որոնք տարիքով երիտասարդ էին, և, ընդորում, զարմանալիորեն բարեխղճությամբ տանում նրանց բոլոր հրամանները… Հենց այդ ընկերության հիմքում էլ առաջացել է Սերովի հայտնի «Դեղձերով աղջիկը» կտավը, որը ռուսական կտավային գեղանկարչության առաջին գոհարներից մեկն է։ Միայն ընկերության շնորհիվ Սերովին հաջողվեց համոզել իմ քրոջը Վերային դառնալ կտավի բնորդուհի։ 12-ամյա կենսուրախ, ժրաջան աղջկան ամառային օրը ձգում է դեպի ազատություն, փախուստ և չարաճճիություն։ Իսկ այդտեղ նա պետք է նստեր սեղանի շուրջը, ընդորում գրեթե չշարժվել։ Սերովի այդ աշխատանքը պահանջում էր բազմաթիվ սեանսներ։ Քույրս ստիպված էր երկար անշարժ նստել։ Անտոնը նույնպես ընդունում էր իր աշխատանքի դանդաղ տեղաշարժը։ Նա տանջվում էր, իսկ վերջում քրոջս ասած, որ նա նրա «պարտապանն է»։

Վիկտոր Վասնեցովը, հիշելով իր «Ալյոնուշկա» կտավի ստեղծման պատմությունը, գրում է․ «…Սակայն չեմ թաքցնի, որ ես թափանցել էի դիմագծերի մեջ, հատկապես Վերուշա Մամոնտովայի աչքերի փայլի, երբ պատկերում էի «Ալյոնուշկային»[2]։

Մամոնտովան պատկերված է Վրուբելի «Թամարան դագաղում» կտավում[2]։

Ընտանիք խմբագրել

Ամուսին՝ Ալեքսանդր Սամարին։ Հարսանիքը տեղի է ունեցել 1903 թվականի հունվարի 26-ին՝ ամուսնու բարեկամների երկարատև դիմադրությունից հետո։ Պատճառը ամուսնու ազնվական ծագումն էր[3]։

Երեխաներ՝

  • Յուրի (1904—1965), լեզվաբան[4]։
  • Ելիզավետա, ամուսնական ազգանունը՝ Չերնիշևա (1905—1985), հուշագրությունների հեղինակ։
  • Սերգեյ (1907—1913)

Վերա Մամոնտովան մահացել է սուր թոքաբորբից։ Ի հիշատակ կնոջ, Վերայի ամուսինը Պավլովսկի Պոսադում կառուցել է Սուրբ երրորդության տաճարը[5]։ Ինքը Վերան թաղված է հոր կողքը՝ Աբրամցևյան եկեղեցու մոտ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «12 интересных фактов о «Девочке с персиками»». Вокруг света. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Маленькая Вера. 7 документальных историй о героине «Девочки с персиками»». Artchive. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  3. 3,0 3,1 «Девочка с персиками. Кто она? | Журнал «ТРЕТЬЯКОВСКАЯ ГАЛЕРЕЯ»» (ռուսերեն). www.tg-m.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  4. Самарины. Мансуровы. Воспоминания родных. — М.: Православный Свято-Тихоновский Богословский институт, 2001. — С. 209. — 225 с.
  5. ntv.ru. «Памяти Веры: прихожане спасают уникальный храм со светской историей» (անգլերեն). НТВ. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • Чернышева-Самарина Е. А. Александр Дмитриевич Самарин // Самарины. Мансуровы. Воспоминания родных / Православный Свято-Тихоновский гуманитарный университет. М., 2001, С. 121—207.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Մամոնտովա» հոդվածին։