Վերա Մալևա (ռումիներեն՝ Малева Вера, հոկտեմբերի 6, 1926(1926-10-06) - հունվարի 28, 1995(1995-01-28)), մոլդովացի գրող։

Վերա Մալևա
Ծնվել էհոկտեմբերի 6, 1926(1926-10-06)
ԾննդավայրՔիշնև
Վախճանվել էհունվարի 28, 1995(1995-01-28) (68 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև
Մասնագիտությունգրող
Լեզումոլդավերեն
Ազգությունմոլդովացի
ՔաղաքացիությունՄոլդովա
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Վերա Մալևան ծնվել է 1926 թվականին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։ 1961 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Առաջին անգամ տպագրվել է 1947 թվականին, երբ մամուլում լույս է տեսել մանուկների համար գրված «Niculăieş» (Նիկուլեյեշ) պատմվածքը, որի համար արժանացել է Մոլդովայի ԽՍՀ գրողների միության առաջին մրցանակի։ 1949 թվականին դարձել է Մոլդովայի ԽՍՀ գրողների միության անդամ։ 1956 թվականին տպագրվել է առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Meleag nesupus» («Չնվաճվող երկիր»), որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին[1]։

1948 թվականից աշխատել է «Օկտոմբրիե», այնուհետև՝ «Ֆեմեյա Մոլդովեյ» ամսագրում որպես խմբագրության բաժնի վարիչ։ Վերա Մալևան գրական ասպարեզում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, 1947-1951 թվականներին աշխատել է «Октябрь» («Օկտոմբրիե») հանրապետական ամսագրի խմբագրությունում, 1951-1959 թվականներին եղել է «Մոլդովայի կանայք» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1961-1964 թվականներին՝ Մշակույթի նախարարության գլխավոր խմբագիրը, 1964-1966 թվականներին՝ «Դնեստր» ամսագրի բաժնի վարիչ, եղել է Մոլդովայի ԽՍՀ մշակույթի և գրականության բնագավառի պետական մրցանակի հանրապետական կոմիտեի պատասխանատու քարտուղարը։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրական գործունեությունն սկսել է ետպատերազմյան տարիներին։ Առաջին պատմվածքը՝ «Նիկուլեյեշը» լույս է տեսել 1947 թվականին։ 1949 թվականին հանդես է եկել «Նոր ուղիներով» վիպակով, այնուհետև՝ «Չնվաճվող երկիր» գրքով պատմում է ֆաշիստական զավթիչների դեմ մոլդավ ժողովրդի մղած պայքարի մասին։ 1959 թվականին «Նիստրուլ» ամսագրի էջերում երևան է գալիս «Երգը կգտնի իր ուղին» («Cîntecul îşi face cale») վիպակը, որը 1959 թվականին հրատարակվում է ռուսերեն, 1970 թվականին՝ «Cumpăna» («Խաչմերուկ»)։ Վերա Մալևան գրել է պատմվածքներ նաև դպրոցականների համար[2]։

  • «Ընկերներս» («Prietenii mei», 1959 թ.)
  • «Վերադարձ» («Revedere», 1964 թ.)
  • «Քրիզանթեմների փունջ» («Flori de dumitriţă», 1967 թ.)
  • «Ժամանակի քայլեր» («Paşii vremii», 1975 թ.)
  • «Ռեքվիեմ Մարիայի համար», 1986 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Малева Вера
  2. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ։