Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, երբեմն՝ վերակենդանացում կամ վերակենդանացման բաժանմունք[1], խոշոր բժշկական հաստատությունում (հիվանդանոց, հոսպիտալ), բժշկական համալսարանում, ստացիոնար բաժանմունք, որը նախատեսված է շտապ բժշկական օգնություն ցույց տալու, հիվանդներին վերակենդանացում և ինտենսիվ թերապիա անցկացնելու համար։ Կարող է ունենալ որոշակի հիվանդություններով հիվանդների, նորածինների բուժման մասնագիտացում։

Նկարագրություն խմբագրել

 
Վերակենդանացման մահճակալ՝ անկողնային սարքավորումներով

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները բազմամասնագիտական բժշկական հաստատություններում լինում են մասնագիտացված կամ ոչ մասնագիտացված։ Մասնագիտացված վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը բաժանվում է ըստ պաթոլոգիայի տեսակի, հիվանդներին ուղեգրում են ըստ պատոլոգիայի։

Որպես կանոն, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը ֆինանսապես ամենածախսատար բաժանմունքններից է։ Դա պայմանավորված է աշխատանքի յուրահատկությամբ, թանկարժեք դեղերի և կոնկրետ թանկարժեք սարքավորումների մատակարարման անհրաժեշտությամբ։

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը սովորաբար առանձին հատվածում են տեղակայում , առանձնանում է այլ բաժանմունքներից լրացուցիչ դռնով , որոշ դեպքերում՝ սանիտարական անցակետով։

 
Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք, Մարակայի կենտրոնական հիվանդանոց, Վենեսուելա

Միջին հաշվով, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 4-6 հիվանդի համար աշխատում է մեկ ռեանիմատոլոգ և 1-2 միջին օղակի բուժաշխատող։ Այդ թիվը կարող է տատանվել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված հիվանդի պաթոլոգիայից կախված և տվյալ հիվանդանոցի անձնակազմի համալրումից։

Այցելություն հիվանդներին խմբագրել

Ռուսաստանում հարազատները 2015 թվականից կարողացել են այցելել վերակենդանացման բաժանմունքում հիվանդներին, ինչը հաստատել է 2016 թվականի մարտի կեսերին առողջապահության նախարարության ներկայացուցիչը[1][2]։ Ավելի վաղ՝ 2016 թվականի մարտի սկզբին, Change.org կայքում նմանատիպ խնդրանքով դիմում էր հրապարակվել այս գերատեսչությանը, որը մինչև 2016 թվականի մարտի 15-ը ստորագրել էր ավելի քան 130 հազար մարդ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել