Վեռներ Վինտեր
Յոհան Կառլ Վեռներ Վինտեր (անգլ.՝ Johann Karl Werner Winter, հոկտեմբերի 25, 1923[1][2], Հազելաու, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - օգոստոսի 7, 2010[1][2], Պտեց, Plön District, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա), գերմանացի լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր 1949 թվականից, 1953 թվականից՝ պրոֆեսոր։
Վեռներ Վինտեր Werner Winter | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1923[1][2] Հազելաու, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Մահացել է | օգոստոսի 7, 2010[1][2] (86 տարեկան) Պտեց, Plön District, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանասեր, լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Քրիստիան-Ալբերտի համալսարան, Համբուրգի համալսարան, Օսթինի տեխասյան համալսարան, Կանզասի համալսարան և Այովայի համալսարան |
Անդամակցություն | Եվրոպական ակադեմիա[3] |
Ալմա մատեր | Բեռնի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] և բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Համբուրգի և Բեռնի համալսարաններում, որտեղ հետևել է հունարենի, սլավոնական և հնդեվրոպական լեզուների ուսումնասիրման դասընթացներին։ Դասախոսել է Կանզասի (1953-1957 թվականներին), Տեխասի (1957-1965 թվականներին) համալսարաններում, ինչպես նաև Համբուրգի (1963 թվականին), Կոպենհագենի (1966 թվականին), Ցեյլի (1967 թվականին), Կալիֆորնիայի Բերկլի (1969 թվականին), Ստանֆորդի (1979-1980 թվականներին) և այլ բուհերում։ 1964 թվականից՝ Քիլի (ԳՖՀ) համալսարանի պրոֆեսոր և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ։
ԱշխատություններԽմբագրել
Հրատարակվել է Վինտերի շուրջ 130 աշխատություն, որոնցում հետազոտել է ընդհանուր և հնդեվրոպական լեզվաբանությանը, Ամերիկայի հնդկացիական և չին-տիբեթական լեզուներին վերաբերող մի շարք խնդիրներ։ Հայերենի հետ առնչվող ուսումնասիրություններում քննել է հայերենի հնչույթաբանությունը, գրաբարի բարբառային տարբերակվածությունը, անկատարի և անցյալ կատարյալի դեմքի արտահայտման միջոցները, կատարել ստուգաբանություններ «Հայկական հնչույթաբանության խնդիրներ» հատորներ 1-3 (1954-1962), «Ակնարկներ հայերենի ստուգաբանության» (1957), «Վաղ բարբառային տարբերակվածության հետքերը հին հայերենում» (1975)։
«Հայկական ձեռագրեր» և «Հայկական վիմագրություն» (երկուսն էլ՝ 1955) ուսումնասիրություններում անդրադարձել է նաև հայ գրչության արվեստին։ 1963 թվականին և 1978 թվականին այցելել է Հայաստան, կարդացել դասախոսություններ։ 1982 թվականին մասնակցել է հայերենագետների միջազգային գիտաժողովին Երևանում, հանդես եկել «Հայերենի թվարկման համակարգը» զեկուցումով։
Եվրոպայի լեզվաբանական ընկերության գիտական քարտուղարն էր (1983 թվականից)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Winter_Werner
- ↑ Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118806947 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |