Վենտսպիլսի միջազգային ռադիոաստղագիտական կենտրոն

Վենտսպիլսի միջազգային ռադիոաստղագիտական կենտրոն կամ Վենտսպիլս-8, ինչպես հայտնի է եղել խորհրդային ժամանակներում (լատիշ․՝ Ventspils Starptautiskais radioastronomijas centrs, VIRAC, ռուս.՝ Вентспилсский международный радиоастрономический центр, ВМРАЦ), նախկին ԽՍՀՄ ռադիոաստղագիտական գիտահետազոտական ինստիտուտ Իրբենե ավանում, որը գտնվում է Լատվիայի Վենտսպիլս քաղաքից 30 կմ հյուսիս, Բալթիկ ծովի ափին։ Ստեղծվել է 1971 թվականին, խորհրդային բանակի կողմից որպես «Զվեզդա» տիեզերական կայանի գաղտնի հետախուզական ռադիոլոկացիոն կայան (հաճախ հիշատակվում է «Զվյոզդոչկա» անունը կամ в/ч 51429)։ Սարքավորումը գաղտնի էր մինչև 1993 թվականին Լատվիայի անկախության վերականգնումը։ 1994 թվականին Լատվիայից Խորհրդային բանակի դուրս գալուց հետո[1] այն անցել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի ենթակայության տակ։ 2004 թվականին Կենտրոնը փոխանցվել է Վենտսպիլսի համալսարանի քոլեջին (Վենստպիլսի բարձրագույն դպրոց)։

Վենտսպիլսի միջազգային ռադիոաստղագիտական կենտրոն
Տեսակռադիոաստղադիտարան, scientific institute?, աստղագիտական ​​աստղադիտարան և radio astronomy observatory?
Երկիր Լատվիա
Կայքen.venta.lv/science/ventspils-international-radio-astronomy-centre

Կենտրոնն ունի RT-32 և RT-16 (32 մ եւ 16 մ տրամագծով) ռադիոաստղադիտակներով Ռադիոաստղադիտարան։ Ռադիոաստղագիտական կենտրոնը վերանորոգումից և վերազինումից հետո 2015 թվականի հունիսի 10-ից կրկին փակվել է այցելուների համար[2], քանի որ նախատեսվում է վերականգնել տիեզերքի ուսումնասիրման գործունեությունը[3][4]։

Այսօր Ռադիոաստղագիտական կենտրոնի գլխավոր նպատակն է ռադիոինտերֆերոմետրական Եվրոպական ցանցում (European VLBI Network (EVN)) ներգրավվելը։ Այդ ուղղությամբ առաջին գիտախորհրդատվական հանդիպումը տեղի է ունեցել Ռիգայում 1996 թվականի նոյեմբերին[5]։

Պատմություն խմբագրել

1967 թվականի ամռանը ԽՍՀՄ տարածքի ամենահյուսիսային կետում սկսվեց կառուցվել է տիեզերական տարածության ռադիոճառագայթման 649-րդ հետախուզական բաժնի շինարարությունը։ Տիեզերական հետախուզության «Զվեզդա» (в/ч 51429) կայանը կառուցվել է 1971 թվականին։ Կենտրոնի բազայում տեղակայվել է 4 ռադիոհեռադիտակ։ Կայանի հիմնական նպատակներն էին արբանյակներից և ռազմական կայաններից ազդանշանների որսալը և արբանյակներին վերահսկում։ Տիեզերական հետախուզության կայանի համար հատուկ ավան է կառուցվել` Իրբենե բնակելի ավանը։

Իրբենե փակ ավան խմբագրել

 
Իրբենե լքված ավան, 2014

ԽՍՀՄ գաղտնի ռադիոլոկացիոն «Զվեզդա» կենտրոնում կառուցվել էր բնակելի Իրբենե ավան, որն ուներ դպրոցներ, խանութներ, սպորտային և համերգային դահլիճներ։ Իրբենե մուտքը հնարավոր էր միայն հատուկ թույտվութուն ունենալու դեպքում։ Ավանում բնակվում էին մոտավորապես 2000 մարդ, այդ թվում զինվորականները և նրանց ընտանիքները։ 1993 թվականին խորհրդային զորքերի դուրս բերումից հետո ավանը դատարկվել էր և լքված վիճակում էր[6]։

Վենտսպիլսի Միջազգային ռադիոաստղագիտական կենտրոնի արդիականացում խմբագրել

1994 հուլիսի 22-ին Լատվիայից ռուսական զորքի հեռանալուց հետո Կայանը փոխանցվել է Լատվիայի Գիտությունների ակադեմիայի ենթակայությանը։ Զինվորականներն ապամնտաժել են ռադիոհեռադիտակներից մեկը և իրենց հետ տարել են։ Մնացած ռադիոհեռադիտակների բազայի վրա 1996 թվականին ստեղծվել է Վենտսպիլսի Միջազգային ռադիոաստղագիտական կենտրոնը (ВМРАЦ)։ 1999 թվականին աշխատանքային պայմանագիր է ստորագրվել ВМРАЦ-ի և LFVN (РСДБ-наблюдения) միջև։ Սակայն LFVN -ի հետ աշխատանքը երկար չի տևել։ 2004 թվականին ВМРАЦ -ն անցել է Վենտսպիլսի բարձրագույն դպրոցի իրավասության տակ։ 2007 թվականից աստղադիտարանը կրկին սկսել է մասնակցել LFVN նախագծերին։ Աստղադիտարանը մասնակցում է 6 ՍՄ ալիքի երկարության վրա գտնվող տիեզերական մերձակա օբյեկտներից անդրադարձած էխո-ազդանշանների ընդունմանը։ Այս կենտրոնում կատարվող ուսումնասիրությունների հիմնական ուղություններն են.

  Արտաքին տեսաֆայլեր
    2015 թվականի հունիսի 10-ին Իրբենի նորացված РТ-32 ալեհավաքի տեղադրման տեսանյութ

Ներկայումս կենտրոնի աշխատակիցները 24-ն են։

2014-2015 թվականներին РТ-32 ալեհավաքը խորը արդիականացման է ենթարկվել[7][8]։ Ռադիոաստղադիտարանի գլխավոր սարքավորումների հետ միասին արդիականցվել է նաև РТ-16 ռադիոաստղադիտակը։ Այդպիսով աստղադիտարանն ունի 32 մ եւ 16 մ տրամագծով ալեհավաքներ[9]։

Աստղադիտարանի բաժիններ խմբագրել

  • Ռադիոաստղագիտության բաժին
  • Արբանյակային տեխնոլոգիաների բաժին

Աստղադիտարանի սարքավորումներ խմբագրել

  • П-400 կամ РТ-32 «Սատուրն» (D = 32 մ, F = 11,5 մ, Fэффект = 87 մ, S = 400 մ2, կառուցվել է 1974 թվականին), ընդունող ալեհավաքը ՍՄ և ԴՄ միջակայքերում[10] (հաճախ սխալմամբ «Յուպիտեր» անունն են տալիս)
  • РТ-16 «Պլուտոն» (հաճախ սխալմամբ «Սատուրն» անունն են տալիս)
  • РТ-8 «Ուրան», կառուցվել է 1969 թվականին, ապամոնտաժվել է 1993 թվականին
  • Փոքր ռադիոալեհավաք (տրամագիծը` D = ~3 метров) (1970-1993) պայմանական անունը «Մերկուրի» կամ «#4»
  • 2 մետրանոց ռադիոաստղադիտակ, օգտագործվում է աստղագիտական հետազոտությունների համար (տեղադրվել է 2000-ական թվականներին)

Գիտահետազոտական ուղղություններ խմբագրել

Աստղադիտարանի հասցե խմբագրել

  • VSRC, Ventspils raj. Ances pag., Irbene, LV-3600

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «БЮЛЛЕТЕНЬ МЕЖДУНАРОДНЫХ ДОГОВОРОВ N 11, 1994 год, стр. 53»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2017-05-09 
  2. Фото: Антенну Ирбенского радиотелескопа установили при помощи огромного крана. 10 июня, 2015 (ռուս.)
  3. Judīte Čunka, Radiotelescope to point skyward again for space science. june 10, 2015
  4. Radiotelescope gears up for new age.
  5. Ventspils Radio Astronomy. Archived 2008-03-25 at the Wayback Machine. (անգլ.)
  6. Nieko Naujo. VAIDUOKLIŲ MIESTAS IRBENE. հրապ. 2010 թվականի հոկտեմբերի 22, Լատվիա (լատիշերեն)
  7. «Фото: Антенну Ирбенского радиотелескопа установили при помощи огромного крана» (ռուսերեն)։ lsm.lv։ 2015-06-10։ Վերցված է 2016-12-08 
  8. ltvpanorama (2016-01-03)։ «Irbenē pēta Visuma melnos caurumus» (լատվիերեն)։ YouTube։ Վերցված է 2016-12-09 
  9. Ventspils (2015-07-31)։ «Ventspils Augstskolas radioteleskops RT-16 iegūst jaunu antenu» (լատվիերեն)։ YouTube։ Վերցված է 2016-12-09 
  10. «Технические характеристики РТ-32»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-30-ին։ Վերցված է 2017-05-10 
  11. INDIAN LAUNCH MANIFEST. sworld.com.au

Արտաքին հղումներ խմբագրել