Վեներա Հակոբյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վեներա Հովսեփի Հակոբյան (օգոստոսի 15, 1904, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 4, 1988, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասանուհի։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1964)։
![]() | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1904 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 4, 1988 (83 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն և Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԲեմական գործունեությունն սկսել է Զուբալովի անվան ժողտանը։ Ավարտել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիան (1924, ղեկավար Ա. Բուրջալյան)։ 1924-1925 թվականներին՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն), 1926-1927 թվականներին՝ Լենինականի Քաղլուսվարի, 1928-1988 թվականներին՝ Թբիլիսիի հայկական թատրոնների դերասանուհի։ Խաղացել է 300-ից ավելի դերեր, առավելապես աչքի ընկել բնութագրական դերերով։
Դերերը թատրոնում
խմբագրել- Կեկել, Էփեմիա՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»
- Ռոզալիա՝ Ա. Շիրվանզադեի «Պատվի համար»
- Մագթաղինե՝ Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին»
- Մարթա՝ Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
- Գալչիխա՝ Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
- Էմիլիա, Բիանկա՝ Ու. Շեքսպիրի «Օթելլո»
Դերերը կինոյում
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա Հակոբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |