Վենետիկի ռազմածովային պատմության թանգարան
Վենետիկի ռազմածովային պատմության թանգարան (իտալ.՝ Museo Storico Navale)՝ թանգարան, որը գտնվում է Վենետիկում։ Այն նվիրված է Վենետիկյան Հանրապետության ու Իտալիայի ռազմածովային նավատորմի պատմությանը։
Վենետիկի ռազմածովային պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | ծովային թանգարան |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Վայր | Կաստելլո |
Հասցե | Castello (sestiere di Venezia) 2148Riva San Biagio? |
Հիմնադրվել է | 1919 |
Կայք | marina.difesa.it/cosa-facciamo/per-la-cultura/musei/museostoricove/Pagine/default.aspx |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1919 թվականին Իտալիայի Թագավորական Ռազմածովային նավատորմի կողմից.[1] ։ Թանգարանի նախատիպը եղել է Վենետիկյան Արսենալի «Նորաձևության տունը»։ Այնտեղ պահպանվել են Արսենալում պատրաստված նավերի նմուշներ, որոնք կազմել են նավաշինության նախագծման և շինարարական գործընթացի մի մասը[2] ։
Հավաքածուի մեջ ընդգրկվել են նաև ծովային մասունքներ, ռազմածովային գերեվարված իրեր, որնք նախկինում պահպանված են եղել Արսենալում և Դոժերի պալատում։
1964 թվականին թանգարանը տեղափոխվել է 15-րդ դարի կառուցած հինգ հարկանի մի շենքի զինանոց։ Ժամանակին այնտեղ պահվել է հացահատիկ, որից պատրաստել են թխվածքաբլիթներ և դրանք հիմնականում ձիավարների ուտելիքի մասն են կազմել։
Հավաքածու
խմբագրելՀիմնական շինությունը 4000 քմ է, իսկ ցուցադրությունները ներկայացված են 42 սրահներում։
1961 թվականից շենքի գլխավոր մուտքի առջև ցուցադրվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրավված ռազմական իրեր ՝ Ավստրո-Հունգարիայի ռազմածովային ուժերի երկու ռազմական նավեր ՝ SMS Viribus Unitis-ը և SMS Tegetthoff-ը։
Երկրորդ հարկի Վենետիկյան դոժի շքերթային պատկերասրահում առանձին սենյակ նվիրված է Բուչինտորոյին (իտալ.՝ Bucintoro), այն օգտագործվում Վենետիկի հանրապետության ամենամյա «Նշանդրեք ծովի հետ» արարողություն ժամանակ։
Չորրորդ հարկում է գտնվում «Շվեդական սրահը» (իտալ.՝ Sala svedese)՝ նվիրված իտալական և շվեդական նավատորմի հարաբերություններին։
Թանգարանում կա նաև «Նավերի սրահ» (իտալ.՝ Padiglione delle navi), որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների նավեր (սրահը բաց է միայն հատուկ հատուկ առիթների համար)։
Պատկերասրահ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Музей военно-морской истории на сайте AboutVenice.ru
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Museo Storico Navale di Venezia - La storia». Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Museo Storico Navale». Lonely Planet. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենետիկի ռազմածովային պատմության թանգարան» հոդվածին։ |