Վելինգտոն Նեմ

բրազիլացի ֆուտբոլիստ

Վելինգտոն Նեմ (պորտ.՝ Wellington Nem, փետրվարի 6, 1992(1992-02-06)[1][2][3], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Շախտյոր Դոնեցկի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[4]։

Football pictogram.svg
Վելինգտոն Նեմ
Wellington Nem
Wellington Nem.jpg
Վելինգտոն Նեմը Շախտյորի կազմում 2013 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Wellington Silva Sanches Aguiar
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 6, 1992(1992-02-06)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 165 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ
Համար 12
Պատանեկան կարիերա
2002-2005 Բրազիլիա Ամերիկա ՌԺ
2005-2011 Բրազիլիա Ֆլումինենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2013 Բրազիլիա Ֆլումինենսե 28 (7)
2011   Բրազիլիա Ֆիգեյրենսե 26 (9)
2013-ներկա Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 29 (6)
2017   Բրազիլիա Սան Պաուլու 10 (1)
Ազգային հավաքական
2009 Բրազիլիա Բրազիլիա Մ17 3 (1)
2012 Բրազիլիա Բրազիլիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 17-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 17-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

ՖլումինենսեԽմբագրել

Վելինգտոն Նեմը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ֆլումինենսեում։ 2011 թվականին վարձավճարով միացել է Ֆիգեյրենսեին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի մայիսի 22-ին՝ Կրուզեյրոյի դեմ խաղում[5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2011 թվականի հունիսի 26-ին՝ Ինտերնասիոնալի դեմ խաղում[6]։ Այստեղ նա դարձավ 10 գոլի հեղինակ 29 խաղերում՝ ճանաչվելով բրազիլական Սերիա A-ի տարվա լավագույն նորեկ[7]։

Հաջորդ մրցաշրջանում Վելիգտոն Նեմը վերադարձավ Ֆլումինենսե։ Ֆլումինենսեում իր դեբյուտը նշեց 2012 թվականի փետրվարի 8-ին՝ Արսենալ Սարանդիի դեմ խաղում[8]։ Իր առաջին մրցաշրջանում բրազիլացին մասնակցեց 34 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

Շախտյոր ԴոնեցկԽմբագրել

2013 թվականի հունիսի 6-ին Վելինգտոն Նեմը 5 տարվա պայմանագիր կնքեց Շախտյոր Դոնեցկի հետ[9]։ Ակումբը նրա համար վճարեց 9 միլիոն եվրո[10]։ Իր դեբյուտը նշեց 2013 թվականի հուլիսի 21-ին՝ Սևաստոպոլի դեմ խաղում[11]։ Վելինգտոն Նեմը դարձավ պահեստային նստարանի խաղացող և իր առաջին մրցաշրջանում անցկացրեց ընդհանուր 140 րոպե՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2017 թվականին Վելինգտոն Նեմը վարձավճարով տեղափոխվեց Սան Պաուլու[12][13]։ Իր դեբյուտը Սերիա A-ում Սան Պաուլուի կազմում նշեց 2017 թվականի հունիսի 9-ին՝ Վիտորիայի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց հունիսի 11-ին՝ Կորինտիանսի դեմ խաղում[15]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Վելինգտոն Նեմը հանդես է եկել Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքականում՝ մասնակցելով 3 խաղի և խփելով 1 գոլ։

Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2012 թվականի մայիսի 26-ին՝ Դանիայի դեմ ընկերական խաղում[16][17]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի մարտի 17-ի դրությամբ[18]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆիգեյրենսե (վարձավճար) 2011 26 9 3 1 29 10
Ֆլումինենսե 2012 27 6 7 0 14 3 48 9
2013 1 1 9 1 9 5 19 7
Ընդհանուր 28 7 0 0 16 1 23 8 67 16
Շախտյոր Դոնեցկ 2013–14 5 1 0 0 0 0 5 1
2014–15 8 3 5 1 2 0 0 0 15 4
2015–16 9 2 6 2 5 0 0 0 20 4
2016–17 7 0 0 0 3 0 1 0 11 0
Ընդհանուր 29 6 11 3 10 0 1 0 51 9
Սան Պաուլու (վարձավճար) 2017 10 1 4 0 1 0 8 0 23 1
Կարիերայի ընդհանուր 93 23 15 3 27 1 35 9 170 36

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի մարտի 17-ի դրությամբ[18]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2012 3 0
Ընդհանուր 3 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

ՖլումինենսեԽմբագրել
Շախտյոր ԴոնեցկԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Brazil - Wellington Nem - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  5. «Figueirense Futebol Clube - Cruzeiro Esporte Clube, May 22, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  6. «Sport Club Internacional - Figueirense Futebol Clube, Jun 26, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  7. «Where are they now? Brazil Serie A’s Best Newcomer award winners»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  8. «Fluminense Football Club - Arsenal de Sarandí FC, Feb 8, 2012 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  9. «Official: Shakhtar sign Wellington Nem | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  10. «Shakhtar sign Wellington Nem from Fluminense - Sambafoot.com, all About Brazilian Football»։ www.sambafoot.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-03-17 
  11. «FK Sevastopol - Shakhtar Donetsk, Jul 21, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  12. «São Paulo announces the signing of Wellington Nem, on loan from Shakhtar - Sambafoot.com, all About Brazilian Football»։ www.sambafoot.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-03-17 
  13. «São Paulo acerta contratação de Wellington Nem por empréstimo - Futebol - UOL Esporte»։ UOL Esporte (pt-BR)։ Վերցված է 2018-03-17 
  14. «São Paulo vs. Vitória - Football Match Summary - June 8, 2017 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-17 
  15. «Corinthians vs. São Paulo - Football Match Summary - June 11, 2017 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-17 
  16. «Denmark - Brazil, May 26, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  17. «LIVE Denmark - Brazil - International friendlies - 26 May 2012»։ Eurosport։ 2012-05-26։ Վերցված է 2018-03-17 
  18. 18,0 18,1 Strack-Zimmermann Benjamin։ «Wellington Nem»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 

Արտաքին հղումներԽմբագրել