Վելիխան Վալեսյան
հայ ճարտարագետ
Վելիխան Պարսամի Վալեսյան (15 ապրիլի 1914 թ., գ․ Ազատան (այժմ՝ Շիրակի մարզում) - 18 մարտի 1977 թ., Երևան), հայ խորհրդային ինժեներ-շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։
Վելիխան Վալեսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1914 |
Մահացել է | մարտի 18, 1977 (62 տարեկան) |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1939)։ 1962-1977 թվականներին եղել է այդ ինստիտուտի ջրամատակարարման և կոյուղու (այժմ՝ ինժեներական հիդրոլոգիա, ջրամատակարարում ու ջրահեռացում) ամբիոնի վարիչ։
Գիտական աշխատանքները վերաբերում են ջրամատակարարման, ինժեներական հիդրոլոգիայի և ջրատնտեսական հաշվարկի հարցերին։
Երկեր
խմբագրել- Արփա-Սևան, Երևան, 1967։
- Исследование стока горных рек Армянской ССР, М., 1955.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 231)։ |