Վեթերանս Մեմորիալ մարզադաշտ (Նյու Բրիտեն)

Վեթերանս Մեմորիալ մարզադաշտ (անգլ.՝ Veterans Memorial Stadium), մարզադաշտ, որ գտնվում է ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգի Նյու Բրիտեն քաղաքում։ Մարզադաշտը նախատեսված է ֆուտբոլային (սոքերի) և ամերիկյան ֆուտբոլի հանդիպումների անցկացման համար։ Տեղավորում է շուրջ 8500 հանդիսականի։

Վեթերանս Մեմորիալ մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
ՄարզաձևԱմերիկյան ֆուտբոլ
ՏեղագրությունԿոնեկտիկուտ
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1982
Բացված1982
ՍեփականատերՆյու Բրիթեն
ԳործաղեկավարՆյու Բրիթեն
Տարողություն8500
Տնային թիմConnecticut Wolves
Քարտեզ
Քարտեզ
Մարզադաշտի տրիբունաների նոր գունավորումը

Մարզադաշտը սպասարկում է հիմնականում Նյու Բրիտենի բարձրագույն դպրոցը։ Հանդիսանում է նաև «Կոնեկտիկուտ Վուլվզ» տղամարդկանց ֆուտբոլային և «Կոնեկտիկուտ Քրաշ» կանանց ֆուտբոլային ակումբների տնային մարզադաշտը։ Այստեղ անց են կացվում նաև ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ։

Վեթերանս Մեմորիալ մարզադաշտը հանդիսանում է Վիլոու Բրուք Պարկ համալիրի մաս։ Համալիրը ներառում է նաև երկու բեյսբոլային խաղադաշտեր, Նյու Բրիտեն և Բիհայվ Ֆիլդ մարզադաշտերը։

Միջազգային հանդիպումներ խմբագրել

Ամսաթիվը 1-ին թիմը Հաշիվը 2-րդ թիմը Մրցաշարը Հանդիսական
13 հուլիսի 1988 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 0 ։ 2 Լեհաստան Լեհաստան ընկերական հանդիպում 10 213
17 հունիսի 1989 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 ։ 1 Գվատեմալա Գվատեմալա 1989 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 10 516
26 մայիսի 1996 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 ։ 1 Շոտլանդիա Շոտլանդիա ընկերական հանդիպում 8 526
26 մայիսի 2010 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 0 ։ 2 Թուրքիա Թուրքիա ընկերական հանդիպում 4 000

Արտաքին հղումներ խմբագրել