Վեդի քաղաքի մուտքի հուշարձան
Վեդի քաղաքի մուտքի հուշարձան, Հայաստանի Արարատի մարզի Վեդի քաղաքի մուտքը զարդարող հուշարձան։ Ընդգրկված է Վեդի քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (3.4/4)։
Վեդի քաղաքի մուտքի հուշարձան | |
---|---|
Վեդի քաղաքի մուտքի հուշարձան | |
Տեսակ | հուշարձան և մշակութային արժեք |
Ստեղծում | 1986 |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Վեդի |
Նյութ | բետոն և տուֆ |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 3.4/4 |
Entrance memorial, Vedi Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀուշարձանը գտնվում է Երևան-Վեդի խճուղու աջ կողմում։ Տեղադրվել է Վեդու կոլտնտեսության պատվերով 1986 թվականին։ Տուֆակերտ քանդակը խորհրդանշում է Արարատյան դաշտի բերք ու բարիքը՝ զարդանախշերով։ Հուշարձանը նման է թևերը բարձրացրած արծվի[2]։
Հեղինակներ
խմբագրել- Քանդակագործ՝ Ս. Լուսինյան
- Ճարտարապետ՝ Պարգև Սեդրակյան
Գրականություն
խմբագրել- Հակոբյան Սամվել, Վեդի, Երևան, 2004։
- Մանուկյան Մ., Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Երևան, 2013։
- Խանզադյան Ս., Հայրենապատում, Երևան, 1984։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՀայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 3.4/4 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վեդի քաղաքի մուտքի հուշարձան կատեգորիայում։ |