Վաքիլ մզկիթ (պարս.՝ مسجد وکیل‎), մզկիթ հարավային Իրանի Շիրազ քաղաքում։ Տեղակայված է Վաքիլ շուկայից դեպի արևմուտքի, մուտքի մոտ։ Մզկիթը կառուցվել է 1751-1773 թվականներին զենդյան իշխանության օրոք, իսկ 19-րդ դարում,Ղաջարիների տիրապետության ժամանակ վերանորոգվել է։ Վաքիլ նշանակում է «փոխարքա», որը տրվել է Զենդերի դինաստիայի հիմնադիր Կարիմ Խանին։ Շիրազ քաղաքը եղել է նրա կառավարական նստավայրը, և նա քաղաքին պարգևել է շատ շինություններ, ներառյալ՝ այս մզկիթը[4]։

Վաքիլ մզկիթ
Տեսակմզկիթ և մշակութային արժեք
Երկիր Իրան[1]
ՎարչատարածքՖարս[1]
ՏեղագրությունՇիրազ[1]
Բացվեց1773[2][3]
ՊատվիրողՔերիմ խան[3]
Ճարտարապետություն
ՈճԶանդերի ճարտարապետություն[2]
Շինանյութքար[3], աղյուս և շինարարական շաղախ
Քարտեզ
Քարտեզ

Առանձնահատկություններ խմբագրել

Վաքիլ մզկիթն ընդգրկում է 8,660 քմ տարածք։ Այն ունի ընդամենը երկու այվան, սովորական չորսի փոխարեն, հյուսիսային և հարավային կողմերում՝ լայն բակ։ Այվաններն ու բակը ձևավորված են Շիրազի արվեստի և արդյունաբերության բնութագրիչ առանձնահատկություններով։ Նրա գիշերային աղոթքների սրահը (շաբեստան) զբաղեցնում է մոտավորապես 2700 քառակուսի մետր տարածք։ Պարունակում է 48 ուղղահայաց սյուներ։ Այս դահլիճում գտնվող տաղավարը կտրված է 14 մակերեսով թռիչք ունեցող կանաչ մարմարից, որը համարվում է Զենդի ժամանակաշրջանի գլուխգործոցներից մեկը։ Ծաղկային դեկորատիվ սալիկները հիմնականում թվագրվում են Ղաջարիների ժամանակաշրջանին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 http://jria.iust.ac.ir/article-1-697-en.pdf
  3. 3,0 3,1 3,2 https://www.itto.org/iran/attraction/Vakil-Mosque/
  4. «Arch Net Library». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել