Վացլավ Վորովսկու հուշարձան (Մոսկվա)

Վացլավ Վորովսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Воровскому), մարքսիստ հեղափոխական, խորհրդային կուսակցական և պետական գործիչ Վացլավ Վորովսկուն նվիրված հուշարձան Մոսկվայում։ Տեղադրվել է 1924 թվականին Մոսկվայի Վորովսկ հրապարակում, առաջին ռուսական ապահովագրական ընկերության նախկին եկամտաբեր շենքի առջևի բակում։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Միխայիլ Կացը։ Հուշարձանն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[1]։

Վացլավ Վորովսկու հուշարձան
Վացլավ Վորովսկու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1924
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄեշչանսկի շրջան
Շինության ձևհուշարձան
Ներկա վիճակՄԺՕ № 7737206000
 Monument to Vatslav Vorovsky Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1923 թվականի մայիսի 10-ին շվեյցարական Լոզանում սպանվեց հայտնի խորհրդային դիվանագետ Վացլավ Վացլավովիչ Վորովսկին։ Դրանից կարճ ժամանակ անց մոնումենտալ քարոզչության լենինյան ծրագրի շրջանակներում որոշվեց Մոսկվայում հուշարձան տեղադրել։ Հուշարձանի տեղադրման համար գումարներ էին հավաքագրվել արտասահմանում խորհրդային առաքելության աշխատակիցների կողմից[2]։

Հուշարձանի նախագիծն իրականացրել է Միխայիլ Յակովլևիչ Կացը։ Իտալիայում նա խորհրդային առաքելության հաշվապահն էր, որտեղ Վորովսկին լիազոր ներկայացուցիչ էր, և նրան լավ էր ճանաչում։ Կացը քանդակագործ էր, իսկ որպես հաշվապահ աշխատում էր կարիքից դրդված[2]։ Հուշարձանի պատվանդանի երեսպատման համար մարմարը ուղարկել են իտալացի հեղափոխականները[3]։

Հուշարձանը հանդիսավոր բացվել է 1924 թվականի մայիսի 11-ին`Վորովսկու մահվան տարելիցին[3]։ Այն տեղադրվել է Մոսկվայի առաջին ռուսական ապահովագրական ընկերության նախկին եկամտաբեր շենքի բակում, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը[3]։

1960 թվականին հուշարձանը ճանաչվել է որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ։ 2008 թվականին այն վերականգնվել է։ Մոսկվայում նման բարդության վերանորոգման աշխատանքներ իրականացվել են առաջին անգամ[4][5]։

Նկարագրություն խմբագրել

 
Վորովսկու հուշարձանը, 2012

Վորովսկու բրոնզե քանդակը տեղադրված է բարձր աղյուսե պատվանդանի վրա՝ երեսպատված մարմարին նմանվող նյութի սալերով։ Պատվանդանի ութ նիստերից չորսում պատկերված են հարթաքանդակներ, որոնցում պատկերված են բանվորը՝ բրեզենտե գոգնոցով (այլ տվյալներով՝ հանքափոր), մանգաղով գյուղացուն, հրացանով կարմիրբանակայինին և գիտնականին։ Դրանք խորհրդանշում են, որ դիվանագետն ապրել, աշխատել և մահացել է հանուն ժողովրդի[6]։ Ճակատային մասում պատկերված է Խորհրդային Միության զինանշանի բրոնզաձույլ ցայտուն պատկերը և մակագրությունը՝

«Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք։ Իտալիայում ՌԽՖՍՀ և Ուկրաինական ԽՍՀ լիազոր ներկայացուցիչ, ընկեր Վացլավ Վացլավովիչ Վորովսկուն, ով սպանվել է սպիտակ գվարդիականների կողմից 1923 թվականի մայիսի 10-ին Լոզանում»։

Հետևի կողմում, ներքևի աջ անկյունում հեղինակի ստորագրությունն է և մակագրություն․ «Հուշարձանը կառուցվել է Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի, Արտաքին առևտրի ժողովրդական կոմիսարիատի և արտերկրում ԽՍՀՄ ներկայացուցչության աշխատակիցների կողմից»[3][7][8]։ Պատվանդանի ստորին հատվածը քառանիստ քառակուսի պրիզմա է։ Նրա հորիզոնական հարթակները երեսապատված են սալաքարերով, իսկ ուղղահայաց հարթակները՝ պրոֆիլավորված են քարե բլոկներով։ Սալերի մակերեսներին տրված է մակատեսք՝ վերին մասում՝ հղկված, ներքևում՝ կտրատված «ժայռի նման» մինչև ութ սանտիմետր մշակման խորությամբ[8]։

Հուշարձանի պատվանդանի երեսպատման նյութերն ուղարկել են իտալացի հեղափոխական բանվորները։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ դա սպիտակ կարարայի մարմար է։ Սակայն Մոսկվայի ճարտարապետական ​​կոմիտեի 1952 թվականի արխիվից հուշարձանի մասին վկայականներից մեկում ասվում է, որ պատվանդանը պատրաստված է սպիտակ իտալական տուֆից։ 2000-ականներին կատարվել է հետազոտություն, որը պարզել է, որ երեսպատման նպատակով օգտագործված ապարը կարարայի մարմար չէ։ Ընդ որում, սալերը պատրաստված են մի քանի տեսակի կրաքարից. վերին մասում օգտագործվել է զանգվածային դոլոմիտացված կրաքար, որը նման է «պոդոլսկյան մարմարին», ստորին մասում՝ տրավերտին[8][9][7]։

Քանդակը պատրաստված է շատ բնական ձևով, որը բացահայտում է հեղինակի իմպրեսիոնիստական ​​նախասիրությունները[10][11]։ Վորովսկին ներկայացված է ելույթի պահին, որպես խանդավառ հռետոր[12]։ Նա կանգնած է կիսակռացած՝ աջ ձեռքի բնորոշ ժեստով և մարմնով դեպի առաջ։ Կան մի քանի վարկածներ, որոնք բացատրում են դիվանագետի արտասովոր դիրքը։ Դրանցից մեկի համաձայն նման տարօրինակ կեցվածքը բացատրվում է նրանով, որ 1897 թվականին ձերբակալության ժամանակ տառապել է ռևմատիզմով[13]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ քանդակագործը լիազոր ներկայացուցչին պատկերել է այն պահին, երբ գնդակը դիպել է նրա մեջքին[14]։ Կարծիք կար նաև, որ Կացի գեղարվեստի արվեստանոցում բարձր ջերմաստիճան է եղել և հուշարձանի մոմե արձանը ծռվել է, սակայն հուշարձանի բացման ժամկետն արդեն որոշված ​​է եղել, ուստի որոշել են այն ձուլել եղած նմուշից[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Памятник В. В. Воровскому, 1924 г., ск. И. М. Кац, бронза, камень Արխիվացված 2018-05-25 Wayback Machine // data.mos.ru
  2. 2,0 2,1 Агитатор, Выпуски 13-24. 1972. - С. 57-60
  3. 3,0 3,1 3,2 3,3 Кожевников Р. Ф. Памятник Воровскому В. В. // Скульптурные памятники Москвы. — М.: Московский Рабочий, 1983.
  4. «Закончена реставрация памятника Вацлаву Воровскому». CONSTO.RU. 2008. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  5. «Открыт памятник Воровскому». Newstube.ru. 2008 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  6. Муравьёв, 2003, էջ 145—146
  7. 7,0 7,1 Кожевников, 1976, էջ 32
  8. 8,0 8,1 8,2 Лобзова, Антонова, 2009, էջ 83—91
  9. Кожевников Р. Ф. Памятник Воровскому В. В. // Скульптурные памятники Москвы. — М.: Московский Рабочий, 1983.
  10. Некрасов, 1928, էջ 65
  11. Добровольский, Долгов, 1987, էջ 68
  12. Соболевский, 1947, էջ 44
  13. Агитатор, 1972, էջ 57—60
  14. Михаил Зубов (2004 թ․ սեպտեմբերի 8). «"Ничего сносить не нужно!"». Редакция газеты «Труд». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  15. Митрофанов Алексей (2013 թ․ մարտի 12). ««Cтеклянные огромные клетки и много белокурых женщин…»». Редакция газеты „Московская перспектива“. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.

Գրականություն խմբագրել