Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակ

Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակ - 60․000 եվրո արժողությամբ ամենամյա մրցանակ, որը տրվում է մարդու իրավունքները պաշտպանող հասարակական ակնառու գործիչներին[1][2]։ Անվանակարգում ներկայացվում են անհատներ, ոչ կառավարական կազմակերպություններ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հաստատություններ։ Մինչ օրս մրցանակ ստացած յոթ հաղթողներից հինգը գտնվում էին կալանքի տակ ՝ իրենց իրավապաշտպան գործունեության պատճառով։

Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակ
Տեսակմարդու իրավունքների մրցանակ
Ենթատեսակմարդու իրավունքների մրցանակ
Երկիրinternationality
Հիմնադրվել է2013
ՊարգևադրողԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով և Václav Havel Library?
Անվանված էՎացլավ Հավել
Կայքvaclavhavel.cz

Մրցանակը հիմնադրվել է 2013 թվականին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, Վացլավ Հավելի և Charta 77 հիմնադրամի ջանքերով[3][4] և անվանվել ի պատիվ Չեխոսլովակիայի և Չեխիայի հանրապետության առաջին նախագահ Վացլավ Հավելի պատվին։ 2009 թվականին այն վերանվանվել է Մարդու իրավունքների Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մրցանակի և շնորհվել է երկու տարին մեկ[1]։ Սա մեկն է այն բոլոր մրցանակներից, որը շնորհվում է Եվրոպայի Խորհրդի տարբեր հաստատությունների կողմից [1]։

Մրցանակը որոշվում է Ժյուրիի կողմից, որը բաղկացած է Խորհրդարանական վեհաժողովի նախագահից և մարդու իրավունքների հարցերով փորձառություն ունեցող վեց անկախ անդամներից։ Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին ժյուրին կազմում է երեք անվանակարգից բաղկացած ցանկ, իսկ հոկտեմբերին հայտնի է դառնում տարվա մրցանակակիրը։ Մրցանակը շնորհվում է հատուկ արարողությամբ, որը տեղի է ունենում Ստրասբուրգում՝ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ[5]։ Չեխիայի նախկին առաջին տիկին Դագմար Հավլովան նույնպես հրավիրված էր արարողակարգին։ Ամեն տարի Պրահայում կազմակերպվում է մրցանակին նվիրված միջոցառում։

Մրցանակաբաշխության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է Պրահայի Չեռնինյան պալատում, 2013 թ. մարտի 25-ին ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի կողմից[5]։ Միջոցառմանը ներկա էր նաև առաջին փոխվարչապետը և Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարար Կառլ Շվարցենբերգը[6]։ Մրցանակի մի մասը նվիրաբերում է խորհրդարանական վեհաժողովը, իսկ մի մասը Չեխիայի Արտաքին Գործերի նախարարությունը։

Մրցանակակիրներ խմբագրել

  • 2019 – Մրցանակն առաջին անգամ շնորհվել է Ույղուրների համալսարանի Սինծիանցի դասախոս Իլհամ Տոտիին, ով 2014 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման[7][8]։
  • 2018 – Մարդու իրավունքների պաշտպան Օյուբ Տիտիև, ով գլխավորում էր Գրոզնիի՝ Ռուսաստանի մարդու իրավունքների գրասենյակը։ Քանի որ մրցանակաբաշխության ժամանակ նա գտնվում էր բանտախցում, մրցանակը նրան հանձնեց գրասենյակի խորհրդի նախագահ Ալեքսանդր Չերկասովը [2]։
  • 2017 – Թուրքիայի դատական համակարգի առաջատար գործիչ և երկրում անկախ դատական համակարգի առաջատար պաշտպան Մուրատ Արսլանը։ Քանի որ նա պարգևատրման պահին բանտում էր, մրցանակը նրա անունից ստացավ եվրոպական մագիստրատուրայի մարմնի ներկայացուցիչը։
  • 2016 – Մարդու իրավունքների պաշտպան և Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու Նադիա Մուրադը, ով ինքն էր առևանգվել ԻՊ-ի կողմից Հյուսիսային Իրաքում և սեռական ոտնձգությունների ենթարկվել մինչև փախուստը։
  • 2015 – Ռուս իրավապաշտպան, վետերան և երկար տարիներ Մոսկվայի Հելսինկյան խմբի նախագահ Լյուդմիլա Ալեքսեևա։
  • 2014 –Անար Մամեդլին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան, ով հիմնեց Ադրբեջանում ընտրությունների անկախ մոնիտորինգի անցկացման կազմակերպությունը։ Քանի որ նա գտնվում էր ազատազրկման մեջ նրա մրցանակը ստացավ նրա հայրը՝ Ասաֆը։ Հետագայում նրան ազատ արձակեցին։
  • 2013 – Բելառուսիայի մարդու իրավունքների պաշտպան և Վիասնայի մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիր Ալես Բիալիաթսկի։ Քանի որ նա գտնվում էր բանտում նրա անվան մրցանակը ստացավ կինը՝ Նատալիա Պինչուկը։ Հետագայում նա ազատ արձակվեց։

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների մրցանակի հաղթողներ, որոնք նախորդեցին Վացլավ Հավելի մարդու իրավունքների մրցանակին.

  • 2011 – Խոշտանգումների դեմ ուղղված հանձնաժողով Ռուսաստանում մարդու իրավունքների լուրջ ոտնահարման զոհերին օգնելու, ինչպես նաև պաշտոնական հետաքննություններ անցկացնելու ուղղությամբ, մասնավորապես Չեչենական հանրապետությունում [3]։
  • 2009 – Բրիտանական Իռլանդիայի մարդու իրավունքների հսկիչ հանձնաժողով Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության մարդու իրավունքների մոնիտորինգի և տարածաշրջանում անպատժելիության դեմ պայքարի հանձնաժողով [4]։

Առաջադրման կարգ խմբագրել

Թեկնածուները հայտագրվում են յուրաքանչյուր տարվա հունվարին։ Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը սահմանվում է ապրիլին։ Առաջադրումները կատարվում են առցանց համաժողովի պաշտոնական կայքում, երկու պաշտոնական լեզուներով՝ անգլերեն և ֆրանսերեն։ Կանոնակարգի համաձայն հովանավորները պետք է մանրամասն ներկայացնեն մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված թեկնածուի կատարած աշխատանքները, ինչպես նաև ներկայացնեն օժանդակ փաստաթղթեր։ Սեպտեմբերին ընտրվում են երեք թեկնածուներ, որոնց վերջնական ընտրությունն արվում է հոկտեմբերին, Ստրասբուրգում կայանալիք մրցանակաբաշխությունից անմիջապես առաջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Assembly launches new €60,000 Václav Havel Human Rights Prize». Council of Europe. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  2. AP (2013 թ․ մարտի 22). «Vaclav Havel to Get Rights Award Named After Him». Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Agreement on founding of international Václav Havel award for human rights was ratified». Czech Foreign Ministry. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  4. Richter, Jan (2013 թ․ մարտի 26). «Václav Havel award for human rights founded in Prague». Radio Praha. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  5. 5,0 5,1 Richter, Jan (2013 թ․ մարտի 26). «Václav Havel award for human rights founded in Prague». Radio Praha. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  6. «Agreement on founding of international Václav Havel award for human rights was ratified». Czech Foreign Ministry. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  7. «Vaclav Havel Human Rights Prize awarded to Ilham Tohti». www.dw.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. «Jailed Uygur dissident Ilham Tohti wins top European human rights prizework=www.scmp.com». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել