Վարքագծային կլաստերինգ

Վարքագծային կլաստերինգը վիճակագրական վերլուծության մեթոդ է, որն օգտագործվում է մանրածախ առևտրում` սպառողների գնման տենդենցները և խանութների խմբերը որոշելու համար, և այն հիմնված է սպառողի գնման վարքագծի վրա։

Ավանդական և վարքագծային կլաստերացումԽմբագրել

Ավանդական կլաստերացումԽմբագրել

Պատմականորեն մանրածախ առևտրով զբաղվողներն ու արտադրողները խմբավորել են խանութները՝ հիմնվելով վերևից ներքև սահմանափակումների վրա, ինչպիսիք են խանութի չափը, խանութի վաճառքի ընդհանուր ծավալը, մանրածախի սահմանափակումների կամ մատակարարման ցանցի պահանջները` ապահովելու համար շղթայի արդյունավետ գործունեությունը։ Դրանց հետևել է ըստ ընդհանուր ժողովրդագրական կամ աշխարհագրական կլաստերների խանութները խմբավորել ռազմավարությունը։ Վերևից ներքև ավանդական մոտեցումը օգտագործելու հիմնական առավելությունն այն է, որ խմբային խանութների միջիններն օգտագործելով այն ապահովում է շղթայի առավելագույն արդյունավետ գործունեությունը։ Այս մոտեցումը կիրառելիս ռիսկն այն է, որ կարող է չհամապատասխանել լոկալ պահանջարկին խանութ առ խանութ, ինչը կհանգեցնի վաճառքների կրճատմանը։

Վարքագծային կլաստերինգԽմբագրել

Վարքագծի կլաստերինգ կատարելիս խանութի կլաստերները ձևավորվում են ըստ ցանցի ներսում գտնվող յուրաքանչյուր խանութի իրերի, կատեգորիաների կամ բաժանմունքների իրական կատարողականը (օրինակ՝ վաճառված միավորներ)։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ստեղծել խանութների խմբեր ըստ սպառողի գնման իրական վարքագծի։

Յուրաքանչյուր խանութ կլաստերի մեջ դնելուց հետո կարող են ստեղծվել սպառողկենտրոն ռազմավարություններ` նպատակային շուկայավարման, գովազդի, վաճառքի, գնագոյացման և խթանման ծրագրերը հեշտացնելու համար։ Բացի այդ, խանութների խմբերը ձևավորվելուց հետո առևտրականները և արտադրողները ի վիճակի են վերլուծել ստացված խանութների կլաստերները, որպեսզի ճանաչեն ժողովրդագրական, հոգեբանական կամ աշխարհագրական ընդհանրությունները։ Օրինակ՝ խանութների մեկ խմբի վերլուծությունը կարող է ընդգծել, որ դրանք բոլորն էլ տեղակայված են նման աշխարհագրական վայրում (հյուսիսարևելյան կամ խիտ բնակեցված հատվածներում) կամ, որ կարող է գոյություն ունենալ որոշակի ժողովրդագրական նմանություն, այսինքն ՝ որոշակի էթնիկ, տարիքային կամ եկամտային խումբ կարող է ուժեղ նախապատվություն տալ որոշակի ապրանքանիշի կամ ոճին։ Սա մանրածախ առևտրին թույլ է տալիս որոշել, թե որ կատեգորիաները կներկայացվեն նմանատիպ խանութներում, ինչպես են դրանք շուկաներում խթանվելու, և որտեղ են դրանք տեղադրվելու և ինչ գներով։

Ներքևից վերև վարքային կլաստերավորման մոտեցում օգտագործելու հիմնական առավելությունն այն է, որ այն մանրածախ առևտրին հնարավորություն է տալիս արագորեն նույնականացնել նման պահանջարկ ունեցող խանութների կլաստերները՝ հնարավորություն տալով նրանց զարգացնել հաճախորդակենտրոն շուկայավարման, վաճառականության, տարածության և գնագոյացման ռազմավարություններ։ Այս մոտեցումը կիրառելու ռիսկը գործառնական արդյունավետության կորուստ է, եթե չափազանց շատ կլաստերներ լինեն։ Վարքագծային կլաստավորման բանալին տեղայնացման ճիշտ հավասարակշռություն գտնելն է սպառողի պահանջարկը բավարարելու համար` միաժամանակ պահպանելով գործնական արդյունավետությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  • Erickson, D., and Weber, W. (2009). "Five Pitfalls To Avoid When Clustering". Chain Store Age.