Վարուժան Սահակյան

հայ ճարտարապետ

Վարուժան Սահակի Սահակյան (հուլիսի 15, 1925(1925-07-15), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 7, 1985(1985-03-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ։

Վարուժան Սահակյան
Ի ծնեՎարուժան Սահակի Սահակյան
Ծնվել է1925, հուլիսի 15
ԾննդավայրՎաղարշապատ
Մահացել է1985, մարտի 7
Վախճանի վայրԵրևան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-1964 թվականներին աշխատել է Հայգունմետնախագիծ, 1964-1985 թվականներին` Հայարդնախագիծ ինստիտուտներում։

Սահակյանի նախագծերով կառուցվել են՝

  • Բնակելի տներ Ագարակում (1953-1955), Ալավերդիում (1960)
  • Դպրոց-ճամբար Հանքավանում (1955)
  • Լեռնամետալուրգիական տեխնիկումը (1957)
  • Լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնաշենքը (1960-1961)
  • Դավիթ Բեկի հուշարձանը Կապանում (1978)
  • Մարդատար ճոպանուղու կայարանները Ալավերդիում և Ախթալայում (1960)
  • Մեխանիկական նորոգման գործարանը Մասիսում (1965)
  • Բաբելի արդյունաբերական ԳՀԻ (1966-1968)
  • Գունավոր մետալուրգիայի հայկական ԳՀ և նախագծային ինստիտուտի շենքը (1970-1971)
  • ԳՀԻ-ների (Բժիշկների կատարելագործման, Ռադիոֆիզիկական չափումների, Գիտատեխնիկական ինֆորմացիայի, Ընդհանուր և անօրգանական քիմիայի) համալիրը (1973-1983)
  • Լեռնային մետալուրգիայի ԳՀԻ, Գյուղատնտեսական մեքենայացման ԳՀԻ (1978-1980, հետագայում` ՊՆ) շենքը՝ Երևանում
  • Հզոր կիսահաղորդիչների գործարանը՝ Աշտարակում (1984-1985)[1]

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007