Վարձիա, Վարձունիք (վրացերեն՝ ვარძია), քարանձավային վանական համալիր Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում։ Գտնվում է Ասպինձայի շրջանում, Կուր գետի հովտում։ Թվագրվում է 12-13-րդ դարերով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության թեկնածու է[1]։

Քարանձավային վանական համալիր
Վարձիա
Vardzia cave city.jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
Հիմնադրված է12-րդ դար թ.
ԲԾՄ1300 մետր
##Վարձիա (Վրաստան)
Red pog.png

ՆկարագիրԽմբագրել

Քարանձավային համալիրը ձգվում է Կուրի ձախակողմյան ափով, Էրուշեթի կոչվող սարի տուֆային պատի երկայնքով՝ մինչև 900 մետր, որտեղ փորված են մոտ 600 տաղավարներ (եկեղեցիներ, ժամատներ, բաղնիքներ, գրադարաններ, բնակելի սենյակներ և այլն)։ Համալիրի տաղավարները ժայռի մեջ խորանում են մինչև 50 մ և բարձրանում վերև՝ մինչև ութ հարկ։ Պահպանվել են գաղտնի անցուղիներ, որոնք տաղավարները կապում են միմյանց, ինչպես նաև պահպանվել են ջրագծի մնացորդները։

Վանքային համալիրի կենտրոնական մասում գտնվում է գլխավոր տաճարը` նվիրված Աստվածամորը: Պատերին կան նկարներ, այդ թվում Գեորգի III թագավորի և Թամար թագուհու նկարները, որոնք արվել են 1180-ական թվականներին:

Վանքային համալիրը կառուցվել է 1156-1205 թվականներին, Գեորգի III թագավորի և նրա դստեր` Թամար թագուհու օրոք և որպես ամրոց, Կուր գետի հովիտը հարավարևմտյան կողմից փակել է պարսիկների և թուրքերի ներխուժումից։ Այն ժամանակներում համալիրի տաղավարները թաքցված էին ժայռով և միայն վերնամասից նրանք միմյանց հետ կապված էին երեք ստորգետնյա անցումներով, որոնց միջով մարտական ջոկատները հանկարծակի հայտնվելով խուճապի էին մատնում թշնամուն։ 1193-1195 թվականներին թուրք-սելջուկների հետ պատերազմի ժամանակ, Թամար թագուհին իր արքունիքով գտնվել է Վարձիայում։

1283 թվականի երկրաշարժի ժամանակ 15 մ հաստությամբ ժայռաբեկորը պոկվել և գլորվել է Կուր գետը։ Համալիրի մեծ մասը ավերվել և մեծ վնասներ է կրել, տաղավարների մեծամասնությունը բացվել և դարձել են տեսանելի։ Դրանից հետո Վարձիան կորցրել է իր պաշտպանական նշանակությունը։

XVI դարի վերջերին Վարձիան գրավել են թուրքերը, որոնք դաժան հաշվեհարդար են տեսել վանականների հետ և նրանց կենդանի այրել գլխավոր տաճարում։ 1828 թվականին այն գրավել են ռուսական զորքերը։ Որոշ ժամանակ անց ուղղափառ հույների կողմից վերականգնվել է վանական կյանքը համալիրում։

1938 թվականին Վարձիան հայտարարվել էր որպես թանգարան-արգելոց: Այժմ փորձեր են արվում Վարձիայում վերականգնել վանականությունը և այն համարվում է Վրաստանի զբոսաշրջության գլխավոր վայրերից մեկը։

ՊԱՏՄՈւԹՅՈւՆԽմբագրել

Ջավախքի տեղանուններից մեծ հետաքրքրություն է ներկայացնում Վարձիա` հայտնի քարանձավային քաղաքի (այրաքաղաքի) անունը, որը վրացական գրականության մեջ հաճախ ստուգաբանվում է խիստ պարզունակ տարբերակով` հայկական աղբյուրների նյութերի անտեսմամբ: Այսպես. IV դարի սկզբին` հայոց և վրաց քրիստոնեական դարձի շրջանում Գուգարաց աշխարհը Ջավախքի հետ միասին շարունակում էր մնալ հայկական թագավորության սահմանակալ ուժեղ վարչամիավորներից` բդեշխություններից մեկը: Նրա տիրակալ բդեշխը, որին անվանում էին ՙմյուս բդեշխ՚, առանձնակի դիրք ու ազդեցություն ուներ հայոց արքունիքում: Հատկանշական է, որ նա այն 16 մեծամեծների թվում էր, որոնք Տրդատ III Մեծի հրամանով Գրիգորին` հայոց ապագա առաջին կաթողիկոսին ուղեկցել են Կեսարիա` այնտեղ վերջինիս ձեռնադրության նպատակով: Իր հերթին բդեշխն ուներ ենթակա վասալներ, որոնց մեջ առանձնանում էին Ջավախքի Վարձավունի նախարարները: Վարձավունիները III, IV դդ. պահպանում էին իրենց ներքին ինքնուրույնությունը: ՙԳահնամակում՚ նրանք 70 նախարարների մեջ հիշատակվում են 23 րդը: Պատերազմի ժամանակ Հայաստանի չորս զորավարություններից Արևելյան ուղղության զորքերի մեջ նրանք ունեցել են 200 զինվոր: Ըստ Ղևոնդ Ալիշանի` Ջավախքի մեջ մտնող այս երկրամասը հայտնի է եղել նաև Վարձունիք և Վերձառունիք անուններով: Այնտեղ, ըստ ավանդության, գտնվել է սուրբ Մեսրոպի ձեռքով դրված Վարձունյաց խաչը: Ղ. Ալիշանի վերջին պնդման համար հավանաբար հիմք է ծառայել Վարդան Բարձրբերդցի պատմիչի գրի առած մի ավանդապատում, որի համաձայն ,,Ի Դպրավանից տարան զխաչն, որ յանուն սուրբ Աստուածածին, որ արդ Վարձիոյ կոչի` յայնժամ Ճոնեացն կոչիւր,, : Այդ ամենահզոր, հիվանդություններ բուժող խսրբոյն Ճոնին և ունի գիր հայերէն յաջ թևն,, : Այսպիսով, XXI դարերի Վարձիա քաղաքի անունը ծագել աչը, որ ,,է սրբոյն Մեսրովբայ աւրհնեալ և կամ Բարսղի է Գուգարաց բդեշխության Վարձավունի նախարարական տան և Վարձունիք տեղանունից, որոնց վերաբերյալ առաջին հիշատակումները վերաբերում են առնվազն IV դարին:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Centre UNESCO World Heritage։ «Vardzia-Khertvisi - UNESCO World Heritage Centre»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2016-01-24