Վարիկապ (անգլ.՝ varicap, variable — փոփոխական և capacity — ունակություն), պարամետարական կիսահաղորդչային դիոդ, որում օգտագործվում է հակադարձ լարումից ունակության կախվածությունը։ Կիրառվում է ռադիոէլեկտրոնային սարքերում՝ իբրև էլեկտրականորեն կառավարվող ունակությամբ տարր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։