Վարդ Շիկահեր

գրող, մանկավարժ, սրտաբան

Վարդ Թովմայի Շիկահեր (դեկտեմբերի 26, 1926(1926-12-26), Ստամբուլ, Թուրքիա - հուլիսի 16, 2020(2020-07-16)[1], Ստամբուլ, Թուրքիա), գրող, մանկավարժ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոցենտ (1968)։

Վարդ Շիկահեր
արմտ. հայ.՝ Վարդ Շիկահեր
Ծնվել էդեկտեմբերի 26, 1926(1926-12-26)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել էհուլիսի 16, 2020(2020-07-16)[1] (93 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունգրող, մանկավարժ և սրտաբան
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան
ԱշխատավայրՎիեննական Մխիթարյան վարժարան և Էսայան վարժարան
Պարգևներ
Վարդ Շիկահեր Վիքիդարանում

Կենսագրություն Խմբագրել

Վարդ Շիկահերը ծնվել է Ստամբուլում։ Դպրոցական տարիներին թղթակցել է ստամբուլյան «Մարմարա» թերթին։ 1944 թվականին ավարտել է Վենետիկի Մխիթարյան վարժարանը, 1951-1957 թվականներին սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ ստանալով սրտի և ներքին հիվանդությունների մասնագետի որակավորում։ 1944-1981 թվականներին դասավանդել է Ստամբուլի Մխիթարյան, Եսայան և Ֆերիգյուղի միջնակարգ վարժարաններում։ Շիկահերը երգում է բնությունը, սերը («Լուսաբաց», 1980, «Չորս տող միայն», 1993, «Բարի աստղի տակ», 1999, ժողովածուներ)։ Շիկահերի ստեղծագործություններին բնորոշ է հակվածությունը խոհափիլիսոփայական մտածողությանը («Նոյն արեւուն տակ», 1996)։ Հրատարակել է նաև բժշկագիտական («Կիսադարեայ պատմութիւն թրքահայ բժշկութեան», 1923-1975, «Մեր կենսաբանական ցաւերը եւ Աննա Ասլանի նիւթ Н-3», 1964) և հուշագրական ուսումնասիրություններ («Մխիթարեանի պարտէզէն», 1992)[2]։

Մահացել է 2020 թվականի հուլիսի 16-ին Ստամբուլում[3][4][5]։

Պարգևներ Խմբագրել

Երկեր Խմբագրել

  • «Լուսայգ», 1989։
  • «Մխիթարեանի պարտէզէն», 1992։
  • «Չորս տող միայն», 1993։
  • «Նոյն արեւուն տակ», 1996։
  • «Բարի աստղի տակ», 1999։
  • «Հերկ ու բերք», 2001։
  • «Իմացումներ և ապրումներ», 2006։
  • «Երեք ահաւոր փորձանք», 2007։
  • «Թառէ թառ», 2008։
  • «Սպիտակ ամպեր», 2010[7]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Վեր
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. «Վեր»։ HyeTert (tr-TR)։ 2020-07-16։ Վերցված է 2020-07-16 
  4. «Պոլսահայ յայտնի գրող Վարդ Շիկահեր ոչ եւս է»։ www.arevelk.am։ Վերցված է 2020-07-17 
  5. «Վարդ Շիկահերի անմահ յիշատակին | Ակօս»։ Agos (հայերեն)։ Վերցված է 2021-01-07 
  6. «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-29 
  7. «Սպիտալ ամպեր» (հեղինակ՝ Վարդ Շիկահեր)