Վիքիպեդիայում կան հոդվածներ Բդոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդ Հարությունի Բդոյան (մարտի 4, 1910(1910-03-04)[1][2], Փոքր Խանչալի, Վրաստան[1][2] - փետրվարի 19, 1986(1986-02-19)[2]), հայ ազգագրագետ-բանահավաք։ Պատմական գիտությունների դոկտոր։

Վարդ Բդոյան
Ծնվել էմարտի 4, 1910(1910-03-04)[1][2]
Փոքր Խանչալի, Վրաստան[1][2]
Մահացել էփետրվարի 19, 1986(1986-02-19)[2] (75 տարեկան)
ԳերեզմանԵրևան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունազգագրագետ
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1970)

Կենսագրություն խմբագրել

Վարդ Բդոյանը ծնվել է 1910 թվականի մարտի 4-ին, Ջավախքի Փոքր Խանչալի գյուղում (այժմ` Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Նինոծմինդայի շրջան)։ Ազգագրագետ-բանահավաքը 1959-1986 թթ. եղել է ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Հավաքել և հրատարակել է հայ ազգագրությանն ու բանահյուսությանը վերաբերող արժեքավոր բազմաթիվ նյութեր։ Առանձին գրքերով լույս են տեսել «Հայ ժողովրդական խաղեր» (3 հատորով. 1963-1983 թթ.), «Երկրագործական մշակույթը Հայաստանում» (1972 թ.), «Ջավախքի հայոց ազգագրությունը և ժողովրդական բանարվեստը» աշխատությունները և «Հայ ազգագրություն» (1974 թ.) ուսումնական ձեռնարկը։ Պատմական գիտությունների դոկտոր է 1970 թվականից։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների։

Գործունեություն խմբագրել

Պատմական գիտությունների դոկտոր։ 1959 թվականից ՀՍՍՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ Հավաքել և հրատարակել է հայ ազգագրությանն ու բանահյուսությանը վերաբերող նյութեր։ Առանձին գրքերով լույս են տեսել Բդոյանի «Հայ ժողովրդական խաղեր»-ի առաջին հատորը (1963 թ.), «Երկրագործական մշակույթը Հայաստանում» (1972 թ.) մենագրությունը և «Հայ ազգագրություն» (1974 թ.) համալսարանական ձեռնարկը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 349