Վարդիթեր Կարապետյան

հայ նկարիչ

Վարդիթեր Սանասարի Կարապետյան (1927, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2014), հայ նկարչուհի։

Վարդիթեր Կարապետյան
Ի ծնեՎարդիթեր Սանասարի Կարապետյան
Ծնվել է1927
ԾննդավայրԵրևան
Վախճանվել է2014
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտություննկարչուհի
Ակտիվ շրջաննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1949 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1955 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1956 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1969 թվականին Երևանում բացվել է նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը։ 2013 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանի նկարիչների միությունում[1][2]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Դաշտային ծաղիկներ»
  • «Ձմեռ»
  • «Տաթևի վանքը»
  • «Եղեգնաձոր»
  • «Գարնանային առավոտ»
  • «Տատն ու թոռնիկը»
  • «Ձմեռային իրիկնամուտ»
  • «Հեռուստացույցի առջև»
  • «Այգեստան»
  • «Բագրատիկը»
  • «Ընկերներ»

Մատենագրություն խմբագրել

  • Վարդիթեր Կարապետյանի կատալոգ. Երևան, 1969 թ.։
  • Մ. Այվազյան, Արվեստ, որ առինքնում է անկեղծությամբ։ «Խորհրդային արվեստ», 1969, №8։
  • М. Айвазян, Вардитер Карапетян (буклет), Ереван, 1971.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նկարիչների միությունում բացվել է Վարդիթեր Կարապետյանի անհատական ցուցահանդեսը(չաշխատող հղում)
  2. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  3. Վարդիթեր Կարապետյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում