Վարդգես Ուլուբաբյան

քաղաքական գործիչ

Վարդգես Աշոտի Ուլուբաբյան (նոյեմբերի 8, 1968(1968-11-08), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)

Վարդգես Ուլուբաբյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1968(1968-11-08) (55 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հեռուստառեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Ծնվել է 1968 թ. նոյեմբերի 8-ին՝ Ստեփանակերտ քաղաքում։ 1980 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 1980-1982 թթ. աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում։ 1982-1984 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1984-1986 թթ. սովորել է Ռուսաստանի Պենզա քաղաքի շինարարական ինստիտուտում։ 1986 թ. ընդունվել և 1988 թ. ավարտել է Պենզայի կուլտուր-լուսավորական ուսումնարանի թատերական ռեժիսուրայի բաժինը։ 1988 թ. վերադառնալով Ստեփանակերտ` աշխատանքի է անցել ԼՂԻՄ հեռուստառադիոկոմիտեում` որպես ռեժիսորի ասիստենտ։

1989 թ-ից. ակտիվորեն մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին, որոնց ընթացքում բազմիցս վիրավորվել է։ Հետագայում ծառայել է ԼՂՀ ՊԲ քաղբաժնում, որպես ավագ սպա, մասնակցելով նույն բաժնին կից ստեղծված «Գոյամարտ» հեռուստածրագրի հիմնադրման աշխատանքներին։ 1995-1998 թթ. աշխատել է Արցախի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում՝ որպես հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր։ 1998 թ. կրկին անցել է զինվորական ծառայության, նախ՝ որպես ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության հեռուստաօպերատոր, ապա՝ ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հեռուստառեժիսոր։

2003 թ. հուլիսին զորացրվել է և անցել կենսաթոշակի՝ երկարամյա զինվորական ծառայության կարգով։ 2001-2007 թթ. հեռակա կարգով սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լրագրության բաժինը։ 2003 թ. աշխատել է ՀՀ հանրային հեռուստատեսությունում՝ որպես հեռուստաօպերատոր։ 2007-2008 թթ. աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում՝ որպես հեռուստառեժիսոր։ 2008 թ. հունվարին նշանակվել է ԼՂՀ ԿԱ արխիվային գործի վարչության պետ։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրված է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մայրական երախտագիտություն» մեդալով։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Արտաքին հղումներ խմբագրել

http://www.artsakh.tv/am/news/show/578(չաշխատող հղում) https://www.youtube.com/watch?v=ReuzN8-ZzAU