Վարդգես Նաջարյան

հայ վնասվածքաբան-օրթոպեդ

Վարդգես Հակոբի Նաջարյան (ապրիլի 4, 1930(1930-04-04)[1], Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա), հայ վնասվածքաբան-օրթոպեդ։ Բարերար։ Վիրաբույժ-օրթոպեդների ամերիկյան ակադեմիայի անդամ (1969), Ամերիկյան վիրաբույժների քոլեջի անդամ (1970)։

Վարդգես Նաջարյան
Ծնվել էապրիլի 4, 1930(1930-04-04)[1] (94 տարեկան)
ԾննդավայրՔեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Վարդգես Նաջարյանը ծնվել է 1930 թվականին Քեսաբում։ 1957 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, 1958 թվականին՝ Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանը։ 1962-1980 թվականներին եղել է Քլիվլենդի «Մետրոպոլ» հիվանդանոցի գլխավոր օրթոպեդ, 1979 թվականից՝ Գլենդելի «Մեմորիալ» հիվանդանոցի գլխավոր օրթոպեդ։ 1980 թվականից Կալիֆոռնիայի բժշկական ընկերակցության անդամ։ 1982-1991 թվականներին Գլենդելի հեռուստատեսությամբ կազմակերպել և վարել է «Առողջապահության պահ» հայկական հաղորդաշարը։ 1985 թվականին Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ-ում ներդրել է վիրաբուժական հոդադիտակ (արթրոսկոպ), 1995 թվականին Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիմնադրել է մասնագիտացված վիրաբուժական բաժանմունք[2]։

Բժիշկ Վարդգես և Մերի Նաջարյաններ ամուսնական զույգը Երևանում ստեղծել է առաջին «արտոսկոպիկ վիրաբուժության համակարգը», ՀՀ մի շարք կլինիկաների և հիվանդանոցների անհատույց առաքել է դեղորայք և բժշկական սարքավորումներ։ Կալիֆոռնիայում հիմնել են «Հայ բժշկական օգնությունը» (Medical Outreach for Armenians), որը Հայաստանում հիմնել է առաջին ակնաբուժական կենտրոնը։ ԱՄՆ-ում «Հայ բժշկական օգնությունը» մի քանի դրամահավաքներ և 6 հեռուստամարաթոն է կազմակերպել։ Կազմակերպել են Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների բուժումն ու պրոթեզավորումն ԱՄՆ-ում, հիմնել ու կահավորել է Ստեփանակերտի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքը (կոչվում է Վարդգես և Մերի Նաջարյանների անունով), Ղարաբաղյան պատերազմի տարիներին աշխատել են խրամատներում և վրաններում, փրկել զինվորների[3]։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ բանակի գնդապետ, 1996
  • «Էլլիս Այլընդ» պատվո մեդալ, 2014
  • «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալ, 2015[4]

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Մերի Նաջարյան, վիրահատարանի բուժքույր
  • Որդի՝ Արա Նաջարյան, Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքի խորհրդի անդամ
    • Որդի՝ Արմեն Նաջարյան, ծրագրավորող
    • Որդի՝ Ռաֆի Նաջարյան, ԱՄՆ օդային ուժերի փոխգնդապետ, Իրաքյան պատերազմի վետերան
    • Դուստր՝ Մարո Յակուբյան, փաստաբան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13975
  2. «Սփյուռքահայ բարերարների միջոցներով վերազինվել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մի շարք բաժանմունքներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «Միշտ կողք կողքի | amda.am». amda.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  4. «Ամերիկահայ բարերարներ Վարդգես Նաջարյանը պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով». www.pastinfo.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.