Վարդգես Մովսիսյան

հայ դրամատուրգ, լրագրող

Վարդգես (Վարդան) Կարապետի Մովսիսյան (նոյեմբերի 10, 1935(1935-11-10), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 1988(1988-12-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դրամատուրգ, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1967 թվականից։

Վարդգես Մովսիսյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1935(1935-11-10)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1988(1988-12-07) (53 տարեկան)
Վախճանի վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԳյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Վարդգես Մովսիսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Վարդգես Մովսիսյանը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 10-ին, Լենինականում։ 1954 թվականին ավարտել է Լենինականի Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոցը։ 1956-1958 թվականներին աշխատել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես բեմի բանվոր, 1958-1962 թվականներին՝ հաղորդավար «Լենինականյան կյանք» ռադիոհաղորդումների խմբագրությունում, 1969-1973 թվականներին՝ նույն խմբագրությունում խմբագիր, 1973-1978 թվականները «Տեքստիլագործ» բազմատպաքանակ թերթի խմբագիր Լենինականում։ 1978 թվականի հոկտեմբերից աշխատել է Լենինականի «Բանվոր» թերթում։ 1966 թվականին Լենինականի Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Կանչող հեռուներ», 1972 թվականին՝ «Կապույտ լճակներ», 1973 թվականին՝ «Ախ, այդ Շուշանը» պիեսները։ Վերջինս բեմադրվել է նաև Ստեփանավանի, Իջևանի, Ախալքալաքի, Արթիկի, Շամշադինի, Կիրովականի ժողովրդական թատրոններում։ 1975 թվականին Լենինականի պետական տիկնիկային թատրոնը բեմադրել է Մովսիսյանի «Կանաչ լապտերիկ» և «Մեզ չմոռանաք» հեքիաթ-պիեսները[2][3]։

Մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ավերիչ երկրաշարժից։

Երկեր խմբագրել

  • Կանչող հեռուներ (Պիեսներ), 1987։
  • Եղիցի երկիր, Լույս, 1991, 246 էջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նշվեց Վարդգես Մովսիսյանի հոբելյանը
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 325։
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. Մովսիսյան, Վարդգես Կարապետի (1991 թ․ հունվարի 1). Եղիցի երկիր. Լույս. ISBN 9785545008032.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Մովսիսյան» հոդվածին։