Վարդգես Հայոցյան
Վարդգես Արսենի Հայոցյան (հուլիսի 29, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ[1]։
Վարդգես Հայոցյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն
խմբագրել- Ունի թերի բարձրագույն կրթություն։
- 1970 - 1991թվականներին աշխատել է Հայկոմունպրոեկտի ինստիտուտում որպես ինժեներ։
- 1991 - 1993 թվականներին ՝ « ՀՀՇ » Սպանդարյանի շրջանի խորհրդի նախագահ։
- 1993 թվականից ՝ ՀՀՇ շտաբի պետ։
- 1995 - 1999 թվականներին եղել է ՀՀ Աժ պատգամավոր։ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ « ՀՀՇ » անդամ։
- 2002 թվականին նշանակվել է Երեւանի Կենտրոն թաղապետարանի բնակարանային և կոմունալ բաժնի պետ։
- 2007 թվականին ընտրվել է ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար և նշանակվել է ՀՀՇ վարչության աշխատակազմի ղեկավար։
- 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալվել է[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վարդգես Հայոցյանի էջը Ազգային ժողովի պաշտոնական կայքում». Վերցված է 12/31/2020-ին.
- ↑ Դատախազություն, Հայաստանի Հանրապետութան. «Հայաստանի Հանրապետության Դատախազություն». Հայաստանի Հանրապետութան Դատախազություն. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «ՀՀ գլխավոր դատախազությումը հրապարակել է այն մեղադրյալների անունները, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը». armenpress.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.