Վարդգես Բորիսի Բաղրյան (հուլիսի 16, 1952(1952-07-16), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 26, 2022(2022-02-26)[1]) լրագրող, հրապարակախոս, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[2]։

Վարդգես Բորիսի Բաղրյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1952(1952-07-16)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 26, 2022(2022-02-26)[1] (69 տարեկան)
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1973)
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով և Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերություն
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
ԱնդամությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Վարդգես Բաղրյանը ծնվել է 1952 թվականի հուլիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքում, ԱՀ (նախկին՝ ԼՂԻՄ)։ 1969 թվականին ավարտել է Ստեփանակերտի հ. 2 միջնակարգ դպրոցը։ 1973 թվականին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» ֆակուլտետը։ 1973-1974 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում։ 1974-1975 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1976-1988 թվականներին` ԼՂԻՄ ռադիոկոմիտեի լրագրող։ 1988-1995 թվականներին` Արցախի հեռուստառադիոկոմիտեի նախագահի տեղակալ` հեռուստատեսության գծով։ 1995-1998 թվականներին` ԼՂՀ հեռուստառադիովարչության պետ։ 1998-1999 թվականներին ղեկավարել է Ստեփանակերտի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։ 1998 թվականի դեկտեմբեր` ԼՂՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ 1999-2005 թվականներին` ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 2005-2007 թվականներին` ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն, 2007-2008 թվականներին՝ նույն հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ 2008 թվականի հունիս-նոյեմբեր` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար։ 2008-2010 թվականներին` Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակի ղեկավար։ 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։ 2010 թվականի հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է։ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարն է։

Հայաստանի և Արցախի Հանրապետության գրողների միությունների անդամ է։

ԱՀ վաստակավոր լրագրող[3]։

Հեղինակած գրքերի և ֆիլմերի ցանկ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • «Ավո» - 1993[4]
  • «Ֆենոմեն» - 1998
  • «Չընդհատվող թռիչք» - 2003
  • «Սեգո» - 2005
  • «Տեսադաշտ» - 2011
  • «Ղարաբաղյան ազատամարտի լուսաբանումը Արցախի հեռուստատեսությամբ»
  • «Ես կառուցում եմ իմ հողի վրա» - 2018
  • «Ես մնում եմ» պիեսի հիման վրա բեմադրություն - 2014

Ֆիլմեր խմբագրել

  • «Թերթելով պատմության էջերը» ֆիլմաշար

Պարգևներ ու շքանշաններ խմբագրել

  • Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 64 հրամանագիր, 21.05.2008թ.)
  • ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր է։
  • ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում (ԼՂՀ նախագահի թիվ 49 հրամանագիր, 01.09.2007թ.):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Վարդգես Բաղրյանը
  2. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ 6-րդ գումարում • Պաշտոնական կայք». www.nankr.am.
  3. Բագրատունյան, Ռուզան (26 Փետրվար 2017,14:37). «Վարդգես Բաղրյան․«Մեր զենքը տեսախցիկն էր ու գրիչը»». kinoashkharh.am.
  4. «Արցախի գրողների միություն. Պաշտոնական կայք». artsakhwriters.com.