Վարդգես Ահարոնյան
Վարդգես Ավետիսի Ահարոնյան (դեկտեմբերի 27, 1888, Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1965[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հայ հասարակական գործիչ, իրավաբան, գրող, մանկավարժ:
Վարդգես Ահարոնյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1888 |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 19, 1965[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | իրավաբան, գրող, հասարակական գործիչ և մանկավարժ |
Ծնողներ | հայր՝ Ավետիս Ահարոնյան |
Քաղաքական կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Vartkes Aharonian Վիքիպահեստում |
Ավետիս Ահարոնյանի որդին է:
ԿենսագրությունԽմբագրել
Վարդգես Ահարոնյանը ծնվել է 1888 թվականին Իգդիրում: Սովորել է Իգդիրի ռուսական գիմնազիայում, 1908 թվականին ավարտել է Երևանի պետական գիմնազիան և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության բաժինը: Ահարոնյանի առաջին պատմվածքները լույս են տեսել Մոսկվայում ուսումնառության տարիներին: Վարդգես Ահարոնյանը կազմակերպել է հանգանակություն` դաշնակցության գործերով բանտարկված և հյուծախտով հիվանդ հորը բանտից ազատելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին Ահարոնյանը կամավորագրվել է Անդրանիկի գումարտակում, եղել թարգմանիչ-գրագիր: Կամավորական գումարտակների լուծարումից հետո Անդրանիկի հետ մեկնել է Թիֆլիս: Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին եղել է հանրապետության դատախազը[2]:
ՀՀ անկումից հետո մեկնել է Փարիզ` հոր մոտ, 1923 թվականին` ԱՄՆ: Զբաղվել է հայ մանուկների դաստիարակության գործերով, 1948-1958 թվականներին աշխատել է Նյու-Յորքի Ս. Լուսավորիչ մայր եկեղեցու վարժարանում, Վաշինգտոնում բացել Ահարոնյան դպրոցը, կազմել է հայերենի «Հրազդան» դասագիրքը: Հրատարակել է Ավետիս Ահարոնյանի գործերի 10 հատորյակը (1946-1951): 1964 թվականին այցելել է Հայաստան[2][3][4]:
Մահացել է 1965 թվականի փետրվարի 19-ին Վաշինգտոնում:
ԵրկերԽմբագրել
- Հովհաննես Թումանյան. Մարդը և բանաստեղծը, Բոստոն, 1936 թ.:
- Րաֆֆի. Կյանքը, Նյու Յորք, 1936 թ.:
- Անդրանիկ։ Մարդը և ռազմիկը, Բոստոն, 1957 թ.։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «historyofarmenia.am.am»։ www.historyofarmenia.am։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Koha online catalog, Ահարոնյան, Վարդգես Ավետիսի»։ haygirk.nla.am։ Վերցված է 2018-12-27