Վարդաքարի ջրամբար, Հոռոմի ջրամբար, ջրամբար Հայաստանի Շիրակի մարզում՝ Կարկաչան գետի վրա՝ Վարդաքար գյուղի մոտ՝ 1600 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1968 թվականին, վերակառուցվել 1974 թվականին։ Մակերեսը 0,86 կմ² է, միջին խորությունը 15,5 մ, ջրատարողությունը՝ 5 միլիոն մ³, օգտակարը՝ 4,7 միլիոն մ³։ Պատվարը հողային է՝ ավագակավային երեսապատումով, երկարությունը՝ 594 մ, առավելագույն բարձրությունը՝ 16,5 մ։ Ջուրը բաց է թողնվում մետաղե խողովակաշարի միջոցով (ջրթողքը՝ 0,65 մ³/վ)։ Աղետային ջրերը (39 մ³/վ) հեռացվում են խրամատային ջրընդունիչի և արագահոսի միջոցով։ Ոռոգում է Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար գյուղերի հողատարածքները[1]։

Վարդաքարի ջրամբար

Վարդաքարի ջրամբար
Գտնվում է Կարկաչան գետի վրա
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Շիրակի մարզ
Վարդաքարի ջրամբար (Հայաստան)##
Վարդաքարի ջրամբար (Հայաստան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 118 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։