Վարդատերեփուկ Սոսնովսկու

բույսերի տեսակ
Վարդատերեփուկ Սոսնովսկու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Վարդատերեփուկ (Amberboa)
Տեսակ Վարդատերեփուկ Սոսնովսկու (A. sosnovskyi)
Միջազգային անվանում
Amberboa sosnovskyi

Վարդատերեփուկ Սոսնովսկու (լատին․՝ Amberboa sosnovskyi Iljin), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միամյա նուրբ բույս է։ Ունի 2–15 սմ բարձրություն։ Ցողունները բարակ են, թույլ ճյուղավորված, սովորաբար մերկ, միայնակ։ Տերևները պարզ են, հաստավուն, երկարավուն–նշտարաձև, թեթևակի գանգուր։ Զամբյուղները բարակ երկար կոթերով են, գագաթնային, երկարավուն–ձվաձև կամ գլանաձև։ Եզրերի ծաղիկները վարդագույն են, թեթևակի մեծացած և 3–7 մմ– ով գերազանցում են կենտրոնական ծաղիկներին։ Սերմնիկները նշտարաձև են, բաց դարչնագույն, խիտ մետաքսանման մազոտ, պապուսը ունի 2 մմ երկարություն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Սուրենավան, Արմաշ, Երասխ, Ուրծի լեռնաշղթա)։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հայաստանում աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800–1700 մ բարձրությունների վրա, քարքարոտ, խճաքարոտ, քարաթափվածքային լանջերին, մերգելային կրաքարերի վրա, օշինդրային կիսաանապատի աղակալված տեղերում[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության համար գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.