Վարդան Մարաշլյան
հայ հասարակական գործիչ, տնտեսագետ
Վարդան Գրիգորի Մարաշլյան (հուլիսի 8, 1975, Երևան), հայ հասարակական և պետական գործիչ, Վերադարձ Հայաստան հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն[1]։
Վարդան Մարաշլյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1975 (48 տարեկան) |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | տնտեսագետ և հասարակական գործիչ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1975 թվականի հուլիսի 8-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։
- 1992 թվականին ավարտել է Մոսկվայի թիվ 345 դպրոցը։
- 1997 թվականին ավարտել է ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ակադեմիան` ստանալով «Համաշխարհային տնտեսագիտություն» որակավորումը։
- 1998-2009 թվականներին Մոսկվայի պետական համալսարանում հանդես է եկել հեղինակային դասախոսություններով «Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և միջազգային առևտուրը», «Ոչ առևտրային ծրագրերի ղեկավարման միջազգային փորձը», «Անշարժ գույքի առևտրային ծրագրերի ղեկավարում» թեմաներով։
- 1995-1998 թվականներին աշխատել է Ռուսաստանի բանկային համակարգում՝ որպես ֆինանսական ակտիվների գործարքների գծով մասնագետ։
- 1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի օգնական։
- 2000-2001 թվականներին աշխատել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ՀԿ փորձագետ։
- 2001-2004 թվականներին աշխատել է Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության տնտեսական քաղաքականության գծով փորձագետ։
- 2004-2005 թվականներին աշխատել է «Սոգլասիե» ՓԲԸ փոխնախագահ։
- 2005-2007 թվականներին աշխատել է բրիտանական «Նորման Ասսետ Մենեջմենտ» կազմակերպության տարածաշրջանային զարգացման ներկայացուցչության տնօրեն։
- 2007-2008 թվականներին աշխատել է «Պրոմսվյազբանկ» ՓԲԸ-ում՝ որպես առևտրային անշարժ գույքի գործարքների վարչության պետ։
- 2008-2010 թվականներին աշխատել է «Էր Սի Գրուպ» ՓԲԸ-ում՝ որպես զարգացման ծրագրերի վարչության պետ։
- 2010 թ. մարտի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ[2]։
- 2012 թ. հուլիսի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին։
Գիտական գործունեություն խմբագրել
2000 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 8 գիտական աշխատությունների հեղինակ է։
Ընտանիք խմբագրել
Ամուսնացած է, կինը՝ Էմմա Մարաշլյան։ Ունեն երկու զավակ։