Վարդան Մալաքյան (անգլ.՝ Vartan Malakian, փետրվարի 14, 1947(1947-02-14), Մոսուլ, Իրաքի թագավորություն), ամերիկահայ ժամանակակից նկարիչ, պարող և պարուսույց[1][2][3]։ Նրա որդին՝ Տարոն Մալաքյանը, System of a Down[1] ռոք-խմբի կիթառահար է։

Վարդան Մալաքյան
Ծնվել էփետրվարի 14, 1947(1947-02-14) (76 տարեկան)
ԾննդավայրՄոսուլ, Իրաքի թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպարուսույց, նկարիչ և քանդակագործ
ԶավակներԴարոն Մալաքյան
 Vartan Malakian Վիքիպահեստում

Փոփ արտ և մինիմալիստ նկարիչ Վարդան Մալաքյանը ստեղծագործում է աբստրակտ ոճով[2], նրա որոշ գործեր զարդարում են որդու կիթառները կամ պատկերազարդում են System of a Down Mezmerize և Hypnotize ալբոմների շապիկները[1], ինչպես նաև Scars on Broadway ալբոմը, որը թողարկել է համանուն խումբը[4][5][6]։

Կենսագրություն խմբագրել

 
Ibanez DMM-1 ֆիրմային կիթառի պատճենը, որը մշակված է Տարոն Մալաքյանի համար[7][8][9] և լարված է Վարդան Մալաքյանի կողմից[10]

Վարդան Մալաքյանը ծնվել է հայկական ընտանիքում՝ 1947 թվականին Իրաքի Մոսուլ քաղաքում։ 7 տարեկանից նա իր մեջ հայտնաբերել է նկարչության հանդեպ կիրք։ Տասնութ տարեկանում նա անցկացրել է իր առաջին ցուցահանդեսը Չեխոսլովակիայի դեսպանատանը։

1968 թվականին Իրաքի ազգային պարախմբում Վարդան Մալաքյանը ստացել է գլխավոր պարուսույցի պաշտոնը[1]։ 1970-ական թվականներին Իրաքում նա դարձել էր ամենահայտնի պարուսույցներից մեկը[11]։

1975 թվականին Սադդամ Հուսեյնի ռեժիմի պատճառով նա արտագաղթել է Միացյալ Նահանգներ՝ հաստատվելով Հոլիվուդում։ 1981 թվականին նա պար է դասավանդել Գլենդելի դպրոցներից մեկում։ 1993 թվականին Մալաքյանը Գլենդելում (Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջան) բացել է «Արքա» արվեստի պատկերասրահը։ Հնաոճ իրերի կից խանութում[12][1] նա վաճառել է իր գեղարվեստական ստեղծագործություններից ավելի քան 100-ը։ Այժմ նա ապրում է Լոս Անջելեսում՝ իր կնոջ՝ Զեփյուռ Մալաքյանի հետ[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gowing, 2006
  2. 2,0 2,1 «Vartan Malakian»։ Artland (անգլերեն)։ Վերցված է 15 mars 2021 .
  3. Tom Jurek։ «Daron Malakian - Biography»։ AllMusic (անգլերեն)։ Վերցված է 08 mars 2021 .
  4. «Scars on Broadway - Credits»։ AllMusic (անգլերեն)։ Վերցված է 05 mars 2021 .
  5. «Scars on Broadway - Scars on Broadway»։ Discogs (անգլերեն)։ Վերցված է 05 mars 2021 .
  6. Brett Callwood (26 juillet 2018)։ «System of a Down/Scars on Broadway's Daron Malakian Is Ready to Put a Decade of Frustration Behind Him»։ LA Weekly (անգլերեն)։ Վերցված է 17 mars 2021 .
  7. Terry Burrows (22 février 2018)։ 1001 Guitars to Dream of Playing Before You Die (անգլերեն)։ Hachette UK։ Վերցված է 18 mars 2021 .
  8. «System of a Down's Daron Malakian's Guitar Rig Gear and Equipment»։ Uberproaudio (անգլերեն)։ Վերցված է 18 mars 2021 .
  9. «Model DMM-1 - Daron Malakian Guitars»։ Ibanez (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2004-05-05-ին։ Վերցված է 19 mars 2021 .
  10. «Ibanez DMM1 Daron Malakian Signature Electric Guitar»։ ZZounds (անգլերեն)։ Վերցված է 21 mars 2021 .
  11. Geoff Boucher (16 décembre 2007)։ «Lost in Hollywood»։ The Los Angeles Times (անգլերեն)։ Վերցված է 15 mars 2021 .
  12. Blabbermouth, 2005
  13. (hy-AM) An Interview with Vartan Malakian, https://www.youtube.com/watch?v=_1Guk2S82uM, վերցված է 2021-06-12 

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել