Վարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)

Հայ քաղաքական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Ղուկասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Կոլյայի Ղուկասյան (հունվարի 20, 1961(1961-01-20), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, պետական գործիչ, ուսուցիչ, տնտեսագետ, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ (2000-2012), ՀՀ Ազգային ժողովի 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Վարդան Ղուկասյան
Ծնվել էհունվարի 20, 1961(1961-01-20) (63 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ, ուսուցիչ և գործարար
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

Վարդան Ղուկասյանը 1984 թվականին ավարտել է Վանաձորի առևտրատնտեսական տեխնիկումը։ 2001 թվականին ավարտել է Շիրակի էկոնոմիկայի և կառավարման համալսարանը։ 2008 թվականին՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Պատմության և իրավունքի ուսուցիչ է։

Գործարարություն խմբագրել

1985 թվականից մինչև 1987 թվականը եղել է «Սպարտակ» կոոպերատիվի հիմնադիր ղեկավարը։ 1994 թվականից զբաղվում է ֆերմերային գործունեությամբ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1999 թվականից մինչև 2008 թվականը երեք անգամ ընտրվել և ղեկավարել է Գյումրի քաղաքը։ 2004-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահին առընթեր ՏԻՄ մշտական գործող հանձնաժողովի անդամ։

2017 թվականի ապրիլի 2-ին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր[2]։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։

Սկանդալներ խմբագրել

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին վառելու կոչ խմբագրել

2019 թվականի ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ ամբիոնում «Իրավունքի կողմ» ՀԿ ղեկավար տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետք է «վառել» հրապարակում[3][4]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Վարդան Ղուկասյանը պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ոսկե պսակով (2002թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» (2006թ.), ՀՀ վարչապետի (2006թ.) հուշամեդալներով, «Հակոբ Մեղապարտ» (2006թ.), «Անանիա Շիրակացի» (2006թ.) մեդալներով, «Գրողների բարերար» բարձրագույն պարգևով (2007թ., ՀԳՄ)։

Ստեղծագործություններ խմբագրել

Հեղինակ է «Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության», համահեղինակ՝ «Գյումրի քաղաքը և մարդիկ» գրքերի։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարդան Կոլյայի Ղուկասյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
  2. «Ովքեր են 6-րդ գումարման ԱԺ պատգամավորները ըստ ապրիլի 2-ի ընտրությունների նախնական արդյունքների». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Դրանց պետք ա վառել. Վարդան Ղուկասյան
  4. Armenian MPs call for trans activist to be burned alive after historic speech

Արտաքին հղումներ խմբագրել