Վարդան Թումանյան

հայ փիլիսոփա
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Սամսոնի Թումանյան (սեպտեմբերի 15, 1924(1924-09-15)[1], Բերդ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1988 թ.), պրոֆեսոր (1991 թ.): Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

Վարդան Թումանյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1924(1924-09-15)[1] (99 տարեկան) Բերդ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Վարդան Թումանյանը ծնվել է 1924 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1959-1961 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի վարիչ։ 1961-1977 թվականներին դասախոսել է ԵԱԱԻ-ում, 1969-1977 թվականներին՝ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1977 թվականից՝ Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր[2]։

Աշխատությունները վերաբերում են քաղաքագիտության և սոցիալական փիլիսոփայության հիմնախնդիրներին[3]։

Երկեր խմբագրել

  • Հակասությունների բացահայտման ու հաղթահարման դիալեկտիկան, Երևան, 1960 թ.:
  • Արդի հակակոմունիզմը իմպերիալիստական ռեակցիայի գաղափարախոսությունն ու քաղաքականությունն է, Երևան, 1983 թ.:
  • Ազգային և ինտերնացիոնալ շահերի զուգակցման օրինաչափությունները ՍՄԿԿ XXVII համագումարի որոշումների լույսի ներքո, Երևան, 1986 թ. (համահեղինակ)։
  • Ուսանողների քննական գնահատականների և ուսման առաջադիմության հաշվարկման հարցի շուրջը։ Բուհական կրթության ռեֆորմի որոշ մեթոդական հարցեր, Երևան, 1989 թ.:
  • Քաղաքագիտություն, 1992 թ.:
  • Քաղաքագիտության ներածություն, 1996 թ. (համահեղինակ)։
  • Ցիվիլիարխիկ դեմոկրատիա, Երևան, 2005 թ. (համահեղինակ)։
  • К вопросу об экзаменационных оценках и определении успеваемости студентов: Некоторые метод. вопр. реформы вузов. образования, Ереван, ЕГУ, 1989.
  • Политическая система советского общества, Ереван, "Знание" Арм ССР, 1985.
  • Предмет и метод политологии: (Лекция), 1991,
  • Сущность и критика социологического агностицизма: (Общетеорет. и гносеол. анализ), 1985.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9514
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Թումանյան» հոդվածին։