Վարդան Թովմասյան
հայ քանդակագործ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Միքայելի Թովմասյան (օգոստոսի 10, 1948 - դեկտեմբերի 31, 2012, Երևան), հայ քանդակագործ։
Վարդան Թովմասյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1948 |
Մահացել է | դեկտեմբերի 31, 2012 (64 տարեկան) |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1976) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1970-ական թվականներին Թովմասյանը եղել է նորարարական մտքի ակտիվ առաջնորդներից։ 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի ձևավորող-նկարիչ։ 1989 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ[1][2]։
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- «Դոն Կիխոտը Սանչոյի մարմնում», «Լեո 52 ցուցասրահում», Երևան, 2013 (հետահայաց ցուցահանդես)[3]
- 1989 թվականից պարբերաբար ցուցահանդեսներ է կազմակերպել Փարիզում, (շուրջ 7 ցուցահանդես)[4]
- Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, քանդակների ցուցահանդես, 1976
Խմբակային ցուցահանդեսներ
խմբագրել- «Այո» ցուցահանդես, 2010 (մասնակիցներ՝ Վարդան Թովմասյան, Կամո Նիգարյան, Վահան Ռումելյան, Գարիկ Կարապետյան, Համլետ Հովսեփյան, բանաստեղծ Վահան Վարդանյան)
Մեջբերումներ Վարդան Թովմասյանից
խմբագրելՍովետի ժամանակ ես շատ ավելի ազատ եմ եղել, իսկ հիմա ազատ եմ այնքան, որ կարող եմ ազատ մահանալ։ |
Արվեստն ամեն տեղ նույնն է։ Արժեքը իրենից փոփոխություն չի կրում։ Աբստրակտ արվեստում կարևորը, հետաքրքիրը, արժեքավորն այն է, ինչ ռեալիստական արվեստում։ Մարդկանց թվում է, թե իրենք հասկանում են ռեալիստական արվեստը, բայց դա իրականում այդպես չէ։ Թե ինչու է Լեոնարդո դա Վինչին լավ նկարիչ՝ ոչ ոք չի կարող պատասխանել, որ ասենք՝ նա ավելի մանրամասն է նկարել։ Հենց այդ աբստրակցիան է, որ տեսնում ենք մենք այդ հին գործերում, այդ վերացարկումն է հատուկ մոդելի։ Այսինքն՝ թե՛ աբստրակտ արվեստում, թե՛ ռեալիստական արվեստում արժեքը նույնն է։ Ուղղակի աբստրակտ արվեստում չկա կերպար, բայց այդտեղ նորից նոր կերպար, նոր նյութ է ստեղծվում, նորից նույն համակարգն է ստեղծում, նույն ձևաբաժանումներն են, մեթոդներ են, նույն բանն է, տարբերություն չկա։ Այստեղ մարդը մի փոքր ավելի ազատ է, բայց ճշգրտությունը նույնն է։ Այստեղ էլ պետք է լինես ճշգրիտ, որ քո նկարը ստացված լինի, ինչը սոսկալի դժվար բան է։ Ընդհանրապես նկարելն ահռելի դժվար բան է, եթե իհարկե հենց այնպես չես վերցնում վրձինը և լողոզում կտավը։ Երբ նկարիչը հայտնվում է սպիտակ կտավի առաջ, իրենից մեծ սխրանք, քաջություն է պահանջվում՝ հաղթահարել այդ պատնեշը և սկսել նկարել, ավելի կարևոր է այն վերջացնելը։ Եվ հենց այդտեղից քո ինչ լինելն է որոշվում՝ դու նկարի՞չ ես, թե՞ ներկարար։ Եվ գալիս է մի պահ, որ դու արդեն չես վախենում, արվեստն է քեզանից վախենում[5]։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վարդան Թովմասյանը Սովետի կողմից արժանանում էր դիմադրության, իսկ Անկախ Հայաստանի՝ անտարբերության
- ↑ «Այսօր ես այնքան ազատ եմ, որ կարող եմ ազատ մահանալ»
- ↑ Արվեստագետի անցած ուղին մեկ պատկերագրքում. բացվել է Վարդան Թովմասյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
- ↑ «Մեզ մոտ, բացի մեծ ջիպերից ու տներից, բան չի փոխվել»
- ↑ «Ժամանակ»-ի զրուցակիցն է նկարիչ, քանդակագործ Վարդան Թովմասյանը