Աղվան Վարդանյան

հայ լրագրող, խմբագիր, քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աղվան Արշավիրի Վարդանյան (հոկտեմբերի 7, 1958(1958-10-07), Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՅԴ նախկին անդամ (կուսակցությունից հեռացվել է 2018 թվականի մայիսի 4-ին[2])։ Այժմ Հայաստան դաշինքի անդամ և պատգամավոր է։ Բանասեր, բանաստեղծ, լրագրող։

Աղվան Վարդանյան
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և խմբագիր
Ազգություն հայ
Ծննդյան օր հոկտեմբերի 7, 1958(1958-10-07) (65 տարեկան)
Ծննդավայր Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ և Երախտագիտության մեդալ[1]

Կենսագրություն խմբագրել

Աղվան Վարդանյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 7-ին Նախիջևանի ԻՍՍՀ Գեմուր գյուղում։ Մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ է։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1975-1976 թթ.-ին՝ «Հայջրինդուստրիա» ԳՄ-ում որպես ապրանքագետ,
  • 1982-1987 թթ.-ին՝ «Երևանի պետական համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար,
  • 1987-1990 թթ.-ին՝ «Գարուն» և «Աղբյուր» ամսագրերի աշխատակից,
  • 1990-1993 թթ.-ին՝ Հայաստանի գրողների միության քարտուղար[3],
  • 1991-1993 թթ.-ին՝ «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր,
  • 1993-1994 թթ.-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից,
  • 1994-1996 թթ.-ին՝ «Դրօշակ» հանդեսի խմբագիր (Աթենք),
  • 1996-1999 թթ.-ին՝ «Երևան» տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիր,
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ ՀՅԴ խմբակցության ղեկավար։
  • 2003 թ. հունիսի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։
  • 2007 թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։
  • 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում[4]։
  • 2008 թ. հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից[5]։
  • 2008-2011 թթ. - ՀՅԴ Բյուրոյի անդամ,
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՅԴ խմբակցության քարտուղար,
  • 2012 թվականին ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ։
  • 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից։
  • 11.06.2012 - 04.03.2016 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով։
  • 11.06.2012 Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
  • 01.11.2012 - 04.03.2016 Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
  • 04.03.2016 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
  • 04.03.2016 - 10.03.2016 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
  • 10.03.2016 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)
  • 03.03.2014 Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով
  • 07.03.2014 - 01.02.2016 Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով

2015 թվականի հունվարի 28-ից մինչև 2018 թվականի մարտի 22-ը՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ[6]։

Հեռացվել է կուսակցությունից 2018 թվականի մայիսի 4-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշումը չկատարելու համար[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Բանաստեղծություններ, «Գարուն», 1984, № 4։

Պարգևներ խմբագրել

Անձնական տվյալներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա և յոթ թոռ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 «Աղվան Վարդանյանը հեռացվեց ՀՅԴ-ից». armlur.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  3. էջ 332 (Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական)
  4. Ա. Վարդանյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին
  5. Ա. Վարդանյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին
  6. Աղվան Վարդանյանն ընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Դավիթ Լոքյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար
Աղվան Վարդանյան

2001—11 հունիսի 2003
Հաջորդող
Լևոն Մկրտչյան
Նախորդող
Ռազմիկ Մարտիրոսյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Աղվան Վարդանյան

11 հունիսի 2003—2 հունիսի 2008
Հաջորդող
Արսեն Համբարձումյան
Նախորդող
Արտյուշ Շահբազյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար
Աղվան Վարդանյան

31 մայիսի 2012 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Արմեն Ռուստամյան
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ
Աղվան Վարդանյան

2015 - 2018
Հաջորդող
հեռացվել է կուսակցությունից