Վարդանանց ասպետներ, եղբայրության սկզբունքների վրա հիմնված կազմակերպություն։ Ստեղծվել է 1916 թվականի մայիսի 27-ին, Ֆիլադելֆիայում։ Հիմնադիրներ՝ Բաբկեն եպսիսկոպոս Կյուլեսերյան, Կարապետ Մանավյան, Խաչատուր Պեննեյան, Մարտիրոս Անանիկյան, Հարություն Տատուրյան և ուրիշներ։ Նպատակն է բարոյական և նյութական աջակցություն ցույց տալ Հայ եկեղեցուն, մշակութային, կրթական, մարզական և բարեգործական հաստատություններին, ինչպես նաև շնորհալի անձանց, պահպանել և հարստացնել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգությունը։ Կազմակերպությունը հայրենիքում իր հանգանակած միջոցներով զբաղվում է դպրոցների նորոգմամբ ու բարեկարգմամբ, ֆինանսական օգնություն ցույց տալիս Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական և ճարտարագիտական համալսարանների բարձր առաջադիմությամբ և անապահով մի խումբ ուսանողների։ Ունի մասնաճյուղեր ԱՄՆ-ի 16 նահանգներում։ Գործում է նաև կազմակերպության տիկնանց հիմնահարցերով զբաղվող Վարդանանց դուստրեր մասնաճյուղը։

Վարդանանց ասպետներ
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվածմայիսի 27, 1916
Կայքkofv.org(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Կազմակերպության կայքը
  • «107th Anniversary of Armenian Genocide Commemorated at Times Square – Asbarez.com» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։