Վարդակուկ պարսկական

բույսերի տեսակ
Վարդակուկ պարսկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Թանձրատերևազգիներ (Crassulaceae)
Ենթաընտանիք Գառնադմակայիններ (Sempervivoideae)
Տրիբա Sedeae
Ցեղ Վարդակուկ (Rosularia)
Տեսակ Վարդակուկ պարսկական (R. persica)
Միջազգային անվանում
Rosularia persica

Վարդակուկ պարսկական (լատին․՝ Rosularia persica), թանձրատերևազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

7-15 սմ բարձրությամբ մերկ բույս է։ Տերևները երկարավուն-թիաձև են, բութ, թաղանթային մանր ատամեզրով, իսկ ցողունային տերևները՝ գծային-նշտարաձև և բթավուն։ Ծաղիկները հասկանման ճյուղիկներով հավաքված են վահանիկանման-հուրանաձև ծաղկաբույլերում, ծաղկակոթերը կարճ են։ Բաժակը համարյա մինչև հիմքը հատված է, մերկ։ Պսակը վարդագույն է, նեղ-զանգակաձև։ Առէջները 10-ն են, դրանք ունեն դեղնավուն փոշանոթներ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Շվանիձոր գյուղի շրջակայք)։ Աճում է նաև Նախիջևանում, Փոքր Ասիայում և Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 600-1000 մ բարձրությունների վրա, ժայռերի ճեղքերում, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջաններով։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.