Վարդագույն հովազը։ Ռիսկի արտոնագիր

«Վարդագույն հովազը․ Ռիսկի արտոնագիր» (անգլ.՝ «The Pink Panther: Passport To Peril»), համակարգչային խաղ քվեստ ժանրում, արտադրել է «Wanderlust Interactive» ընկերությունը[1]։

Վարդագույն հովազը։ Ռիսկի արտոնագիր
ՀրատարակիչRockstar Games
ԴիստրիբյուտորMGM Home Entertainment?
Միջերեսի լեզուանգլերեն
ՀաջորդThe Pink Panther: Hokus Pokus Pink?
ՎայրՉինաստան
Թողարկման թվականհոկտեմբերի 31, 1996
ՊլատֆորմներWindows
Ժանրքվեստ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Կառավարումմկնիկ

Սյուժե խմբագրել

Հովազը աշխատում է որպես գաղտնի գործակալ։ Հերթական առաջադրանքի կատարման նպատակով տեսուչը նրան ուղարկում է «Հնչեղ արձագանք-գանք» մանկական ճամբար, որտեղ նա պետք է հսկի ամբողջ մոլորակի բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներին։

Հովազը պետք է լինի աշխարհի 6 երկրում և վերջում բացահայտի ճամբարի իրական բնակիչների մասին սարսափելի գաղտնիքը։

Հերոսներ և դերասաններ խմբագրել

Կերպարներ խմբագրել

  • Վարդագույն Հովազ - խաղի գլխավոր կերպարը
  • Տեսուչ - հովազի ղեկավարը
  • Ֆոն Շլյապեն - գիտնական-գյուտարար, «Звонкое Эхо-хо» ճամբարի ստեղծողը
  • Հայր Շուն - շների հրոսակախմբի գլխավորը
  • Լուի - կաշվե վերարկուով շունը
  • Մոպսիկ - Լուիի ընկերը շների հրոսակախմբից
  • Մեծ Քիթ - «Звонкое Эхо-хо» ճամբարի տնօրենը

Դերասանական կազմ խմբագրել

Ստորև բերված է կերպարների դերերը հնչունավորող դերասանների ցանկը[2]

  • Մայքլ Թրեմեյն - Վարդագույն Հովազ
  • Բարրի Կարոլո - տեսուչ Կլուզո, Ֆոն Շլյապեն, Հայր Շուն, Նկուկու, Ռիդ Ուիվեր, Ռագ Վենդոր, Պատրոն Կահիրեում, Ֆոքս, Տպագիր արտադրանքի վաճառող
  • Էմիլի Կապնեկ - Ուղեկցորդուհի, Եգիպտացի ֆերմեր, Ձանձրալի մարդ եգիպտական ֆերմայում, Ինդրանի, Լի, Չինացի մայր, Երիտասարդ կին բրնձի գյուղում, Տարեց կին բրնձի գյուղում, Փոքրիկ աղջնակ Նեղոս գետի մոտ, Ծեր բամբասողը #1, Բարմեն, Շիոնի մայրիկ, Համեստ աղջիկ Չինաստանում, Կթվորուհի, Թութակ Պոլի, Պլատիպուս, Ագեվազ, Հարս Հնդկաստանում
  • Մայքլ Սինտերնիկլաս - Կումոկեն, Փոքրիկ Լի, Նայջել, Ձկնորսներ, Չինական մեծ պատ, Ծիրանագույն մարգալոր, Լուի, Կապիտան, Նյարդային հրաձիգ, Թռչուններ, Հայրը Չինաստանում
  • Ջոն Օ’Քրեյ - Մաութ, Հարբած անհաջողակ, Փոստատար, Դատապաշտպան, Սպորտային երկրպագու, Բոբի, Հնդկաստանցի
  • Ջարեդ Ֆաբեր - Լացող տղա, Տղան պանդոկում, Կոալա, Ֆադիլ, Անանդա, Թիկնոցակիր մողես, Ջոուի, Թռչնիկ Ֆրենկ
  • Էնդրյու Հյորլի - Ձիապան, Տղան խորհրդարանի հրապարակում, Ռեգբիստ #2, Հոգևորականը Դուգրա տաճարում, Յակ #1, Յակ #2
  • Ջիմ Պետրոպուլուս - Ուղղաթիռի օդաչու, Վաճառող
  • Չելսի Ալտման - Շիոնի, Աղավնի
  • Մայքլ Օ․ Մեդլին - Չամունդա, Տղա-գեղագիր, Փոքրիկ աղջիկները գյուղում, Աղմկոտ հանգստացող
  • Մարի Մինգես - Կին Ավստրալիայի տեղեկատվական խցիկում
  • Թրեյսի Գիլբերտ - Ժպտացող կին, Զմեչ
  • Գեվին Պարկեր - Ռեգբիստ #2, Հայրը խորհրդարանի հրապարակում, Պարոն Մենլի, ԱԺ Պատգամավոր
  • Սայմոն Վինչեսթեր - Ձայնը պատմողի երբ դուք սեղմեք աջ կոճակը
  • Ջոն Լիպոու - Պղնձե պարագաներ վաճառող, Ղեկավարը սրճարանում
  • Մայքլ ԴեԲեյնվիլ - Օձերի կախարդող, Թեյի սիրահար, Համեմունքների վաճառական, Մրգերի վաճառական
  • Վալերի Գիլբերտ - Հնդիկ մայրը գյուղում, Ծաղիկների վաճառողուհի, Կին, Ջաին, Կին աբորիգեն
  • Ջո Շեյն - Կով, Բրուտ, Աարդվարկ
  • Ֆիլիպ Գալինսկի - Սուրճի վաճառող, Տղամարդ աբորիգեն
  • Մայքլ Գայլորդ - Զգեստի վաճառող, Անվավոր քնարով տղամարդ

Դերերը հնչյունավորել են նաև․ Մայք Ֆորանը՝ խունկը ձեռքին տղամարդու դերում, Լյուիս Ֆաբերը՝ տանը կարոտողի փոքրիկի դերում, Թաշի Վանգիալը՝ Բութանի ծերուկի դերում, Շերիլ Սիմսը՝ Բութանի խոհարարի դերում, Ռոբերտ Լինը՝ Ուենգլիի դերում, Փոլ Ռիշը՝ Բութանի թագավորի դերում, Նիլ Սթյուարտը՝ Ջեքսոնի դերում և Ջոն Ֆեդինացը՝ Պագայի դերում։

Ռուսական կրկնօրինակում խմբագրել

  • Ալեքսանդր Բիկով - Վարդագույն Հովազ, որոշ երկրորդական կերպարներ
  • Յուլիեն Բալմուսով - Ֆոն Շլյապեն, Մեծ Քիթ, տեսուչ Կլուզո, տղամարդկային կերմարների որոշ մաս
  • Սերգեյ Ժիրնով - պատմող, տղամարդկային կերմարների որոշ մաս
  • Ալինա Պոկրովսկայա - կանանց և երեխաների կերպարների որոշ մաս
  • Իրինա Մալիկովա - կանանց և երեխաների կերպարների որոշ մաս

Խաղը ռուսերենով տեղայնացրել է «Логрус» ընկերությունը «Новый Диск»-ի պատվերով 1998 թվականին։

Խաղ խմբագրել

Խաղն անիմացիոն քվեստ է, որտեղ խաղացողը վերահսկում է գլխավոր հերոսին՝ գործակալ Վարդագույն Հովազին։ Հերոսը ճամփորդում է բազմաթիվ երկրներում․ նա պետք է լինի Անգլիայում, Եգիպտոսում, Չինաստանում, Բութանում, Հնդկաստանում և Ավստրալիայում։ Այս կամ այն երկրում լինելու համար խաղացողը պետք է անցնի «Звонкое Эхо-хо» ճամբարի մոտ գտնվող օդանավակայանով և ընտրի այն ինքնաթիռը, որի վրա կա համապատասխան երկրի դրոշը։

Խաղում առկա է գույք, որը պատկերված է առաձգական գրպանի տեսքով։ Հովազը օգտագործում էր նաև անձնական տեղեկատվական համակարգիչ, որի միջոցով կարելի է երկրների մասին տեղեկություն ստանալ[3][4]։

Ստեղծում խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Ջարեդ Ֆաբերը (անգլ.՝ Jared Faber)[2] Էմիլի Կապնեկի հետ միասին խաղի համար գրել է ինը երգ անգլերենով։ 1997 թվականի նոյեմբերի 19-ին թողարկվել է խաղի սաունդրեքը[5].

Ստեղծագործությունների ցանկ
Երգի բնօրինակ անվանում Հայերեն անվանում Կատարողներ
«Mummification» «Մումիֆիկացում»
  • Վոկալ - Ս․ Ի․ Սմիթ
  • Բեքգրաունդ - Շոունա Քեմփ
«Dream Time» «Երազների ժամանակ»
  • Վոկալ - Ջոն Մոնթանա
  • Spirit of Praise Choir Director - Դեյվիդ Բրաթոն
«In Bhutan» «Բութանում»
  • Վոկալ - Ջոն Մոնթանա
  • Բեքգրաունդ - Մայքլ Սինտերնիկլաս և Ջարեդ Ֆեբեր
«Taj Mahal» «Թաջ Մահալ»
  • Վոկալ - Ջեյսոն Փեյջ
  • Բեքգրաունդ - Լիզա Ջենթայլ
«The Caste System» «Կաստայական համակարգ»
  • Վոկալ - Ս․ Ի․ Սմիթ
  • Բեքգրաունդ - Թայլա
«Fawkes Day» «Գայ Ֆոքսի օրը»
  • Վոկալ - Նիլ Ստյուարդ
«China’s Billion» «Չինական միլիարդ»
  • Վոկալ - Լիզա ԴեՍիմոն
  • Կադրում հնչվող ձայն - Էմիլի Կապնեկ
  • Հարվածային գործիքներ - Սթիվ Վուլֆ
«Chilly Wa Wa Finale (Trapped In A Bubble)» «Հրաժեշտ «Звонкое Эхо-хо» ճամբարին»
  • Կատարողներ - Միշել Մեդլին, Մայքլ Սանտերնիկլաս,
    Էվան Ֆաբեր, Օնա Ցար և Էմիլի Կապնեկ
«Same Black Sky» «Նույն սև երկինքը»
  • Վոկալ - Ռոզան Դրակեր

Գնահատական խմբագրել

«GameFAQs» կայքի մեկնաբանը խաղը գնահատել է 10-ից 8 միավորով, առավելությունների շարքում նշել է «յուրահատուկ սյուժեն, ճանաչողական բաղադրիչը, դերասանական աշխատանքը և խաղի յուրահատուկ ոճը», իսկ թերություններից են «անցման արագությունը, գրաֆիկական տարօրինակ ոճը և, ամենայն հավանականությամբ, չափահաս լսարանի կողմից խաղի նկատմամբ նվազագույն հետաքրքրությունը»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Pink Panther Passport to Peril Video Game for PC / Windows». Gamepressure.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  2. 2,0 2,1 AllGame.com. «'The Pink Panther's Passport To Peril' Credits». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Pink Panther's Passport to Peril Information». GameFAQs. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  4. «The Pink Panther: Passport to Peril for Windows (1996)». MobyGames. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  5. cduniverse.com. «'The Pink Panther's Passport To Peril' Soundtrack [Audio CD]». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  6. GameFAQs (2005 թ․ ապրիլի 20). «The Pink Panther's Passport to Peril». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել