Բացել գլխավոր ցանկը

Վարազ, պատմական, ազգագրական, գրական կիսամսյա տեղեկատու հանդես։ Լույս է տեսնում 1953-ից, Բոստոնում, ապա՝ Ֆրեզնոյում, 1980-ից՝ Գլենդելում՝ հայերեն, անգլերեն: Համավասպուրական հայրենակցական միության հրատարակություն։ Խմբագիրներ՝ Գ. Ֆրոյան, Ա. Թերլեմեգյան, Վ. Փափագյան, Խ. Թյություն ճյան, Վ. Ավետիսյան, Գ. Գրիգորյան, Շնորհունի, Հ. Մարգարյան (հայերեն բաժին), Լիլի Չոդջյան (անգլերեն բաժին)։ Ներկայումս խմբագրական կազմում են Հերոս Գաբրիելյանը, Վարդան Թովմասյանր, Մկրտիչ Սոսիկյանը։ Լուսաբանում է հայրենակցական միության և նրա մասնաճյոպերի գործունեությունը, անդրադառնում սփյուռքի վասպուրականցիներին հուզող խնդիրներին։ Տպագրում է Վասպուրականի, Մոկքի, Տարոնի տեղագրության, ազգագրության, բանահյուսության վերաբերյալ հոդվածներ։ Ունի գրական-բանասիրական բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 304 CC-BY-SA-icon-80x15.png