Վարազդատ Ղազարյան

գազի հանքավայրերի շահագործման բնագավառի գիտնական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարազդատ Հմայակի Ղազարյան (օգոստոսի 14, 1937(1937-08-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գազի հանքավայրերի շահագործման բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2000): ԽՍՀՄ գյուտարար։

Վարազդատ Ղազարյան
Ծնվել էօգոստոսի 14, 1937(1937-08-14)[1] (86 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1963) և Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան (1968)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1999) և պրոֆեսոր (2000)
Պարգևներ
ԽՍՀՄ գյուտարար

Կենսագրություն խմբագրել

Վարազդատ Ղազարյանը ծնվել է 1937 թվականին Երևանում։ 1963 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, 1968 թվականին՝ Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարանի ասպիրանտուրան [2]։ 1963-1965 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանում, 1970 թվականից՝ Մոսկվայի նավթի և գազի ինստիտուտում, 1991-1995 թվականներին՝ լաբորատորիայի վարիչ, 1995-1997 թվականներին՝ փոխտնօրեն, 1997 թվականից՝ ռուսական «Պոդզեմգազպրոմ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ[3]։

Աշխատանքները վերաբերում են գազի հանքավայրերի հետազոտմանն ու շահագործմանը, աղի հանքավայրերում ստորգետնյա կառույցների շինության բարձր արդյունավետ տեխնոլոգիաների մշակման հարցերին։ Հեղինակ է մենագրությունների և բուհական ձեռնարկների[3]։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, 2000
  • Հանքային գործի գիտությունների ակադեմիայի անդամ, 1998

Պարգևներ խմբագրել

  • Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության վաստակավոր գործիչ (1997)
  • Գազի արդյունաբերության նախարարության գերազանցիկ (1985)
  • Գազի արդյունաբերության պատվավոր աշխատավոր (1988)
  • Գազի արդյունաբերության բնագավառի վետերան (1997)
  • ԽՍՀՄ գյուտարար (1985)
  • Մոսկվայի 850-ամյակի հիշատակի մեդալ (1997)

Երկեր խմբագրել

  • Теплофизические свойства индивидуальных углеводородов и газовых конденсатов. М.: Техника, 2002;
  • Подземные хранилища газа и нефтепродуктов - необходимый элемент функционирования ТЭК. М.: Империя, 2006;
  • Подземное хранение углеводородов в соляных отложениях. М.: ИКИ, 2006;
  • Подземные хранилища в системе государственного резервирования нефтепродуктов. М.: ОПК, 2006;
  • Подземное хранение газов и жидкостей. Москва–Ижевск: ИКИ, 2006;
  • Тепло- и массообмен в подземных резервуарах газонефтепродуктов. М.: ИКИ, 2008.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14851
  2. «Казарян Вараздам Амаякович | РГУ нефти и газа (НИУ) имени И.М. Губкина»։ www.gubkin.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-07-16 (չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007