Վարազդատ Գևորգյան

հայ մանկավարժ

Վարազդատ Գեղամի Գևորգյան (1920, Սարուխան, Նոր Բայազետի գավառ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Վարազդատ Գևորգյան
Ծնվել է1920
ԾննդավայրՍարուխան, Նոր Բայազետի գավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վարազդատ Գևորգյանը ծնվել է 1920 թվականին, Կամոյի շրջանի Սարուխան գյուղում։ 16 տարեկանում ավարտելով միջնակարգ դպրոցը, ընտրել է մանկավարժի աշխատանքային ուղին։ 1936-1938 թվականներին աշխատել է իր ծննդավայրի՝ Սարուխան գյուղի միջնակարգ դպրոցում։ 1938 թվականին ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը[1]։

Ուսումնառությունը կիսատ թողած՝ 1941 թվականի օգոստոսին մեկնել է մասնակցելու Գերմանա-խորհրդային պատերազմին։ Սովորել է Թելավի հետևակային ուսումնարանում, որն ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով, նշանակվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 390-րդ գնդում, դասակի հրամանատար։ 1942 թվականի օգոստոսին դիվիզիայի կազմում մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականի հունվարին նշանակվել է վաշտի հրամանատար, փետրվարի 10-ին, թշնամու դեմ մղված մարտերից մեկում, Հյուսիսային Կովկասում, Նովո Ջերելովկա ստանիցայի մոտ, ծանր վիրավորվել է և տեղափոխվել դաշտային հոսպիտալ, այնուհետև բուժվելը շարունակել է Տաշքենդում, որտեղից էլ վերադարձել է տուն։ Գևորգյանը պարգևատրվել է «Արիության համար», «Մարտական ծառայությունների համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և այլ մեդալներով[1]։

1943 թվականից Գևորգյանն աշխատել է Կամոյի շրջանի դպրոցներում որպես տնօրեն, ուսմասվար։ 1947 թվականին էքստեռն կարգով ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը, աշխատանքի անցել Սարուխանի միջնակարգ դպրոցում[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Արիության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել