Վասյուգանական հարթավայր

(Վերահղված է Վասյուգանիեից)

Վասյուգանական հարթավայր (Վասյուգանիե), տայգայական ճահճոտ հարթավայրային տարածք Արևմտյան Սիբիրի հարավում։ Արևմտյան և հարավարևմտյանից եզերված է Իրտիշ, հյուսիսից և հյուս-արևելյանից՝ Օբ գետերի հովիտներով։ Հարավում աստիճանաբար իջնում է դեպի Բարաբայի տափաստանը։

Վասյուգանիեն Արևմտյան Սիբիրում
Վասյուգանիե գետը

Նկարագիրը խմբագրել

Վասյուգանիեն հարթ կամ թեք ալիքավոր, բնական ցամաքուրդվող հարթավայր է՝ կտրտված Մեծ Ցուգան, Վասյուգան, Պարաբել և այլ գետերի հովիտներով։ Առավելագույն բարձրությունը 163 մետր է։ Կազմված է նեոգենի ավազակավային նստվածքներից, ջրբաժանային հատվածում՝ տորֆային գոյացումներից։ Գերակշռում են տորֆամամռածածկ ճահիճները։ Ցամաքուրդված լանջերին զարգացած են միջինտայգայական (եղևնու-եղևինու-մայրու, կաղամախու-կեչու), հարավտայգայական (եղևնու-մայրու-եղևինու) անտառային զանգվածները։ Կա նավթի ու գազի արդյունահանում։

Գրականություն խմբագրել

  • Евсеева Н. С. География Томской области (Природные условия и ресурсы). Томск, 2001. 223 с ISBN 5-7511-1930-X
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 294