Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները

«Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները» (ռուս.՝ «Васёк Трубачёв и его товарищи»), խորհրդային սև և սպիտակ դպրոցական հերոսական արկածային գեղարվեստական ֆիլմ[1], որը բեմադրել է ռեժիսոր Իլյա Ֆրեզը[2][3] 1955[4] թվականին Մ. Գորկու անվան կինոստուդիայում (Մոսկվա)։ Ֆիլմը նկարահանվել է Վալենտինա Օսեևայի համանուն վիպակ-եռերգության առաջին գրքի հիման վրա (I-II գրքեր, 1947-1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, III գիրք, 1952)։

Picto infobox cinema.png
Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները
ռուս.՝ Васёк Трубачёв и его товарищи
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
ՀիմքՎասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները
Թվական1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻլյա Ֆրեզ
Սցենարի հեղինակՎալենտինա Օսեևա
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն82 րոպե
ՀաջորդՏրուբաչովի ջոկատը պայքարում է

Մոսկվացի դպրոցականների մասին պատմող երկերգության երկրորդ ֆիլմը՝ «Տրուբաչովի ջոկատը պայքարում է», նույնպես նկարահանվել է Իլյա Ֆրեզը Մ. Գորկու անվան կինոստուդիայում 1957 թվականին։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը երեք անբաժան դպրոցական ընկերների՝ Վասյայի, Կոլյայի և Սաշայի բարեկամության և հասարակ խորհրդային երեխաների՝ պիոներների մասին է, որոնցից յուրաքանչյուրն իր խնդիրներն ու գործերն ունի։ Տղաները պայքարում են դասարանում գերազանց կարգապահության համար, սակայն նրանց ցուցադրական հերթապահությունը ձախողվում է, քանի որ աշակերտներից մեկը թաքցնում է կավիճը՝ զգուշանալով գրատախտակի մոտ կանչվելուց։ Ընկերները վիճում են։ Դասընկերները վստահ են, որ կավիճը թաքցրել է Վասյոկը, դատապարտում են նրան։ Ցանկանալով շտկել կատարվածը՝ միջադեպի իրական մեղավորը որոշում է պատի թերթում կատարված քննադատական նշումից հանել Տրուբաչյովի ազգանունը։ Այս վեճից հետո ընկերները հաշտվում են։

ԴերերումԽմբագրել

  • Օլեգ ՎիշնևՎասյոկ Տրուբաչյով
  • Սաշա ՉուդակովԿոլյա Օդինցով
  • Վովա ՍեմյոնովիչՍաշա Բուլգակով
  • Սլավա ԴևկինՄազին
  • Ժորա ԱլեքսանդրովՌուսակով
  • Նատաշա Ռիչագովա[5]Նյուրա Սինիցինա
  • Վալերա Սաֆարբեկով – Մալյուտին
  • Յուրա Բաշկիրով – Մեդվեդև
  • Բորյա Կանարեյկին – Բելկին
  • Օլյա Տրոիցկայա – Զորինա
  • Յուրի Բոգոլյուբով – ուսուցիչ, Սերգեյ Նիկոլաևիչ
  • Լեոնիդ Խարիտոնով – Միտյա Բուրցև, պիոներների ջոկատավար
  • Իվան Պելտցեր – «Գրոզնի», դպրոցի պահակ
  • Անաստասիա Զուևա[6] -մորաքույր Դունյա
  • Յուրի Մեդվեդև – Տրուբաչյովի հայրը
  • Պյոտր Ալեյնիկով – Ռուսակովի հայրը
  • Իվետա Կիսելյովա – Եկատերինա Ալեքսեևնա
  • Նինա Նիկիտինա – Բուլգակովի մայրը
  • Կիրիլ Լավրով – որմնադիր[7]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել