Վասյա Լոժկին (ռուս.՝ Вася Ложкин, իրական անուն և ազգանունը՝ Ալեքսեյ Վլադիմիրովիչ Կուդելին, օգոստոսի 18, 1976(1976-08-18), Solnechnogorsk, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ և բլոգեր[1] երաժիշտ, «Էբոնիտե սարսուռ» («Эбонитовый колотун») երաժշտական խմբի հիմնադիր, «Վասյա Լոժկին և ինչ-որ մարդիկ» խմբի ղեկավար։ Մտնում է «Կախարդիչ նկարիչներ» խմբի մեջ[2]։ Նրա նկարների թեմաներն հաճախ հարբեցողները, կենսաթոշակառուները, նապաստակներն և կատուներն են։

Վասյա Լոժկին
ռուս.՝ Алексей Владимирович Куделин
Ի ծնեռուս.՝ Алексей Владимирович Куделин
ԿեղծանունВася Ложкин
Ծնվել էօգոստոսի 18, 1976(1976-08-18) (47 տարեկան)
ԾննդավայրSolnechnogorsk, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություննկարիչ, երաժիշտ, բլոգեր և դիզայներ
Կայքvasya-lozhkin.ru

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Կուդելինը ծնվել է 1976 թվականին Սոլնեչնոգորսկում։ Ավարտել է իրավագիտության ֆակուլտետը, բայց չի աշխատել այդ մասնագիտությամբ։ 2002 թվականին միացել է «Կախարդիչ նկարիչներ» ընկերությանը, որի ցուցադրությունների շրջանակներում անցկացվել են նրա աշխատանքների մասնակցությամբ առաջին խմբակային ցուցահանդեսները։ Ցուահանդեսներ անցկացվել են Ռուսաստանում, Շվեյցարիայում և Նիդեռլանդներում[3]։

2014 թվականից նկարիչը ապրում է Յարոսլավլում[4]։

Նույն թվականին տեղի է ունեցել Վասյա Լոժկինի առաջին անհատական ցուցահանդեսը։ Նկարչի մի քանի անհատական ցուցահանդեսներ անցկացվել են Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը, Սանկտ Պետերբուրգում, Պրահայում, Սոչիում, Եկատերինբուրգում, Նիժնի Նովգորոդում[5][6][7][8][9][10]։

Նկարիչ Վասյա Լոժկինը համագործակցում է երաժիշտների հետ․ նախագծել է «Նոլ» («Ноль») խմբի ալբոմի շապիկը[11]։ Նա նաև համագործակցում է «Զավտրա» («Завтра») թերթի[12] և հեռուստատեսային ստուդիաների հետ, մասնավորապես ՌԵՆ ՏՎ-ի հետ[13]։

«Վասյա Լոժկինը և ինչ-որ մարդիկ» խմբի կազմում 2015 թվականին թողարկել է «Հարբեցողություն և անբարոյականություն» երաժշտական ալբոմը[14][15], իսկ 2016 թվականին՝ «Ճաղատ հիմարի ճիչերը» մենակատարային ձայնապնակը[16][17]։ 2017 թվականին լույս է տեսել «Վասյա Լոժկինը և ինչ-որ մարդիկ՝ հանուն սիրո» երաժշտական ալբոմը[18]։

2016 թվականին Նովոսիբիրսկի Օկտյաբրսկի շրջանային դատարանը դատախազության հայցով Վասյա Լոժկինի նկարը` «Սուշիի վեցերորդ մասը» («Մեծ գեղեցիկ Ռուսաստան») ճանաչել է ծայրահեղական[19][20][21]։ 2018 թվականին Նովոսիբիրսկի շրջանային դատարանը չեղարկել է նկարը ծայրահեղական ճանաչելու մասին տարածքային դատարանի որոշումը[22]։

Ստեղծագործություն խմբագրել

Վասյայի ստեղծագործությունը վերագրվում է պրիմիտիվիզմին, բայց նկարիչն ինքն է ասում, որ «իր արվեստը լայն իմաստով պրիմիտիվիզմ չէ»։ Նկարչի խոսքով ինքը նկարել չի կարողանում և չունի նաև երաժշտական լսողություն։ 1990-ականներից Վասյան իր նկարները նկարում էր գուաշով, իսկ 2000 թվականից յուղաներկերով, այնուհետև՝ ակրիլով և տեմպերայով։ Իր նկարներում ու երգերում նկարիչը ժամանակակից իրականությունը ծաղրում է հորինված Կոբիլոզադովսկ քաղաքի միջոցով, իսկ իր գեղագիտական համոզմունքներով իրեն դասում է «ուղղափառ ստալինիստների» շարքին։ Ժխտելով իր գործի քաղաքական բաղկացուցիչը՝ նկարիչը նշում է, որ իր նկարները ուղղված են սրտին, ոչ թե բանականությանը[23][24][25][26][27]։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2013 թվականի մայիսի 2-12՝ Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա[28]
  • 2013 թվականի դեկտեմբերի 26-2014 թվականի հունվարի 12՝ «Պրիպլիլի» («Приплыли» ) (նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա)[6]
  • 2014 թվականի դեկտեմբեր՝ «Լյապոտաաա»՝ նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա[7]
  • 2016 թվականի սեպտեմբեր՝ «Խոզի մռութ» («Свиное рыло») պատկերասրահ (Սանկտ Պետերբուրգ)[29]
  • 2016 թվականի դեկտեմբերի 27-2016 թվականի հունվարի 15՝ «Ողջ կլինենք, չենք մահանա»՝ Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա[30]
  • 2017 թվականի հուլիսի 21-2017 թվականի սեպտեմբերի 18՝ «Ծովը կանչում է !!!», Ֆորտի արտ-պատկերասրահ, Սոչի
  • 2017 թվականի հոկտեմբերի 12-22՝ անհատական ցուցահանդես «Եվրոպա» առևտրի կենտրոնում, Եկատերինբուրգ
  • 2017 թվականի դեկտեմբերի 26-2018 թվականի հունվարի 14՝ «Մեծ գեղեցիկ Ռուսաստան», նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա
  • 2018 թվականի հուլիսի 13-2018 թվականի հուլիսի 29՝ «Ռուսական քարոզչություն», Պրահա, Չեխիա
  • օգոստոսի 14-2018 թվականի սեպտեմբերի 9 «Բռնիր ալիքը» «Խոզի մռութ» պատկերասրահ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[31]
  • 2018 թվականի հոկտեմբերի 3-31՝ «Կյանքը զվարճալի դիմակահանդես է», «Արտմուզա», Սանկտ Պետերբուրգ[32][33]
  • 2018 թվականի դեկտեմբերի 25-2019 թվականի հունվարի 13՝ «Նոր արևի ծագելը», Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա[34]
  • 2019 թվականի մարտի 5-2019 թվականի ապրիլի 7՝ «Նոր արևի ծագելը», Նիժնի Նովգորոդ[35]
  • 2019 թվականի հուլիսի 5-2019 թվականի սեպտեմբերի 1`«Նոր արևի ծագելը», Յարոսլավլ[36]։

Մատենագրություն խմբագրել

  • Вася Ложкин Вася Ложкин как зеркало русского деграданса. — СПб.: Галерея Тиоиндиго, 2014. — 225 с. — ISBN ISBN 978-5-9905456-1-8
  • Вася Ложкин Приплыли / худож. Вася Ложкин. — М.: СканРус, 2015. — 224 с. — ISBN 978-5-4350-0026-9
  • Вася Ложкин Ляпотааа!. — М.: СканРус, 2015. — 184 с. — ISBN 978-5-4350-0065-8
  • Вася Ложкин КОТастрофа, или Жызнь и удивительные приключения котов В.... — СПб.: Питер, 2015. — 128 с. — ISBN 978-5-496-01463-2
  • Вася Ложкин кАнец фильма. Хроники Кобылозадовска. — СПб.: Питер, 2015. — 128 с. — ISBN 978-5-496-01464-9
  • Вася Ложкин Лучшие современные художники; том 15. — М.: Директ-Медиа, 2016. — 72 с. — ISBN 978-5-4470-0091-2
  • Вася Ложкин Живы будем — не помрём!. — М.: СканРус, 2017. — 184 с. — ISBN 978-5-4350-0106-8
  • Вася Ложкин Великая Прекрасная Россия. Наш Север. — М.: СканРус, 2018. — 176 с. — ISBN 978-5-4350-0121-1
  • Вася Ложкин Восход Нового Солнца. — М.: СканРус, 2019. — 176 с. — ISBN 978-5-4350-0133-4

Սկավառակագրություն խմբագրել

  • 2007 թվական՝ «Վասյա Լոժկին Ռոքինդրոլ Բենդ՝ Փայլուն Երաժշտություն»։
  • 2010 թվաքան՝ «Վասյա Լոժկին Ռոքինդրոլ Բենդ՝ Պիխտո պապը»։
  • 2011 թվական՝ «Վասյա Լոժկին Ռոքինդրոլ Բենդ՝ Պապի գարշահոտ փոխանը»։
  • 2015 թվական՝ «Վասյա Լոժկին և ինչ-որ մարդիկ՝ Հարբեցողություն և անբարոյականություն»։
  • 2016 թվական՝ «Վասյա Լոժկին՝ Ճաղատ հիմարի ճիչերը»։
  • 2017 թվական՝ «Վասյա Լոժկինը և ինչ-որ մարդիկ՝ Հանուն սիրո»

Գրականություն խմբագրել

  • П. Нюрец Лучшие современные художники. Том 15. Вася Ложкин. — М.: Комсомольская правда, Директ-Медиа, 2016. — 72 с. — ISBN 978-5-4470-0091-2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Васенёв Вася Ложкин: жЫзнь под лампочкой. Росбалт, 24.08.2013
  2. «Колдовские художники» представят «Хроники Мультреализма». «Петербургский дневник», 3 ноября 2016
  3. Нижегородская правда. Выставка эпатажного художника Васи Ложкина впервые пройдет в Нижнем Новгороде
  4. Если не Ложкин, то кот // Журнал "Коммерсантъ Деньги". — 2016-11-14. — В. 45. — С. 26.
  5. Вася Ложкин — Выставки. Афиша.ру
  6. 6,0 6,1 «Выставка живописи Васи Ложкина в Центральном доме художника». Музеи России. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. 7,0 7,1 «В ЦДХ открылась третья выставка художника Васи Ложкина». Общественное телевидение России. 2014 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. Галина Иванкина Вася Ложкин — гений стёба. Завтра (газета), 29 декабря 2014
  9. «Ляпотааа!». Вася Ложкин Արխիվացված 2016-11-17 Wayback Machine Центральный дом художника
  10. Вася Ложкин. Русский оптимизм Завтра (газета)
  11. Анатолий Зайончковский Федор Чистяков: «Спасибо новосибирским прокурорам за рекламу Васи Ложкина». Կոմսոմոլսկայա պրավդա, 28.10.2016
  12. газета Завтра: Авторы:
  13. Вася Ложкин и Тимур Родригез создали промо для «Военной тайны» и «Званого ужина». Lenta.ru, 5 сентября 2016
  14. Вася Ложкин и какие-то люди / Пьянство и разврат рецензия на Звуки.ру
  15. Алексей Мажаев. Вася Ложкин — «Пьянство и разврат». Обзор. InterMedia, 22.11.2015
  16. Андрей Смирнов. Музон. Завтра (газета)
  17. Музыка
  18. Discogs. Вася Ложкин И Какие-То Люди — Во имя любви
  19. Михеева: Нельзя привлекать к ответственности людей из-за публикации в соцсетях картины Ложкина до решения суда. Взгляд, 28 октября 2016
  20. Вася Ложкин отказался поддержать Ходорковского в суде по поводу своей картины. Lenta.ru, 1 ноября 2016
  21. Вася Ложкин отказался помогать Ходорковскому на судебном процессе по поводу своей картины. Կոմսոմոլսկայա պրավդա со ссылкой на НСН.
  22. «Великая прекрасная Россия» перестала быть экстремистской. Лента.ру, 14 августа 2018
  23. Если не Ложкин, то кот. Как Алексей Куделин стал знаменитым художником
  24. 27 сатирических картин Васи Ложкина за 2017 год
  25. Взрывные сатиричные картины Васи Ложкина
  26. 24СМИ. Вася Ложкин
  27. Другой город. Я всегда хотел быть рок-звездой
  28. Угольников C. Вася Ложкин в ЦДХ // Завтра : газета. —М., 2013. — В. 2 мая.
  29. «В Петербурге проходит сказочный вернисаж Васи Ложкина». NTV.ru. 2016 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  30. Пуликова Л. Выставка. Вася Ложкин «Живы будем — не помрём» // Независимая газета. —М., 2016. — В. 27 декабря.
  31. Громов, Алексей. «В петербургской галерее «Свиное рыло» откроют выставку художника Васи Ложкина». Невские Новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  32. Громов, Алексей. ««Весёлый карнавал» художника Васи Ложкина покажут в городе на Неве». Невские Новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  33. ««ЖЫЗНЬ - ВЕСЁЛЫЙ КАРНАВАЛ!» ВАСЯ ЛОЖКИН ЕДЕТ В ПЕТЕРБУРГ!». Артмуза. 2018 թ․ հոկտեմբերի 7.
  34. «Вася Ложкин. Восход Нового Солнца». cultobzor (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  35. «Выставка картин Васи Ложкина пройдет в Нижнем Новгороде "16+"». МК (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  36. «С 5 июля по 1 сентября в Ярославском музее-заповеднике проходит выставка «Восход Нового солнца»». yarregion.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել