Վասիլ Վիտկա (բելառուս․՝ Васіль Вітка, իսկական անունը՝ Կրիսկո Տիմոֆեյ Վասիլևիչ, բելառուս․՝ Крысько Цімох Васільевіч, մայիսի 16, 1911(1911-05-16), Jeŭličy, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 1996(1996-07-05), Մինսկ, Բելառուս), բելառուս գրող, դրամատուրգ, քննադատ, թարգմանիչ, բելառուսական մանկական գրականության դասական։ Բելառուսի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970)։ Բելառուսի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1943)։

Վասիլ Վիտկա
բելառուս․՝ Цімох Васілевіч Крысько
Ծնվել էմայիսի 16, 1911(1911-05-16)
ԾննդավայրJeŭličy, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 5, 1996(1996-07-05) (85 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս
Մասնագիտությունդրամատուրգ, հրապարակախոս, գրող, թարգմանիչ, բանաստեղծ, մանկագիր և գրական քննադատ
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Բելառուս
Ժանրերմանկական գրականություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ
ԱզգականներՅուլիա Չերնյավսկայա

Կենսագրություն խմբագրել

Վասիլ Վիտկան ծնվել է 1911 թվականին Մինսկի մարզի Եվլիչի գյուղում։ 1928 թվականին ավարտել է Սլուցկի պրոֆտեխուսումնարանն ու աշխատանքի է անցել Բոբրույսկ փայտամշակման գործարանում (1929-1930), «Камуніст» թերթի խմբագրությունում (Բոբրույսկ, 1930-1933), «Ударнік» (Ժլոբին, 1933-1935), «Чырвоная змена» (1935-1937), «Літаратура і мастацтва» («Գրականություն և արվեստ» շաբաթաթերթ, 1937-1938) և «Полымя рэвалюцыі» ամսագրում («Հեղափոխության կրակ», 1938-1939)։

Արևմտյան Բելառուսիայի մոտ Կրամիր բանակի շարքերում մասնակցել է ազատագրական պայքարին։ Մինչև Հայրենական մեծ պատերազմի սկսվելն եղել է Բելառուսիայի ԽՍՀ գրողների միության Բելաստոկի մարզային բաժանմունքի քարտուղար։ Հայրենական պատերազմի սկզբում աշխատել է «Савецкая Беларусь» թերթի խմբագրությունում, 1942 թվականից՝ օկուպացված տարածքներում զանգվածային լրատվամիջոցների քարոզչության բաժնի խմբագիր։ Համագործակցել է «Партызанская дубінка» և «Раздавім фашысцкую гадзіну» երգիծական ամսագրերի հետ։ «Беларусь» ամսագրի հիմնադրումից ի վեր (1944, հունվար) զբաղեցրել է պատասխանատու քատուղարի պաշտոնը։ 1947 թվականից ԽՄԿԿ անդամ։

1951 թվականին եղել է «Літаратура і мастацтва» («Գրականություն և արվեստ») շաբաթաթերթի խմբագիր, 1951-1957 թվականներին՝ գլխավոր խմբագիր։ 1957-1974 թվականներին եղել է «Вясёлка» մանկական գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, 1974-1987 թվականներին՝ «Բելառուսֆիլմ» կինոստուդիայի խմբագրական խորհրդի անդամ[1][2]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Ֆրանցիսկ Սկորինայի անվան մեդալ (1991)
  • Բելառուսի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970)
  • Բելառուսի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972)
  • Անդերսենի անվան միջազգային պատվո դիպլոմ և ընդգրկում պատվո ցուցակում (1978)

Հիշատակ խմբագրել

  • 2009 թվականին «Вясёлка» մանկական ամսագիր խմբագրական խորհուրդը սահմանել է Վասիլ Վիտկայի անվան գրական մրցանակ։
 
Վասիլ Վիտկայի անվան մանկական գրադարան, Մինսկ, Բելառուս

Ընտանիք խմբագրել

  • Դուստր՝ Նատալիա Գավրիլովեց Տիմոֆեևնա, խմբագիր
  • Թոռնուհի՝ Յուլյա Չեռնավսկայա, մշակութաբան, գրականագետ
  • Թոռնուհի՝ Մարիա Առալովա, պրակտիկ հոգեբան

Մատենագիտություն խմբագրել

Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել

Երգիծական ժողովածու խմբագրել

  • բելառուս․՝ «Для дома, для альбома і трохі для эпохі» («Տան համար, ալբոմի համար մի քիչ էլ դարի համար») (1983)

Մանկական բանաստեղծություններ խմբագրել

  • բելառուս․՝ «Вавёрчына гора» («Բելկինի վիշտը») (1948)
  • բելառուս․՝ «Буслінае лета» («Արագիլի ամառը») (1958)
  • բելառուս․՝ «Казка пра цара Зубра» («Հեքիաթ Զուբր թագավորի մասին») (1960)
  • բելառուս․՝ «Дударык» («Սրնգահարը») (1964)
  • բելառուս․՝ «Азбука Васі Вясёлкіна» («Վասյա Վելյոլկինի այբուբենը») (1965)
  • բելառուս․՝ «Казкі» («Հեքիաթներ») (1968)
  • բելառուս․՝ «Чытанка-маляванка» («Գունավորման քրեսոմատիա») (1971)
  • բելառուս․՝ «Хто памагае сонцу» («Ով է օգնում արևին») (1975)
  • բելառուս․՝ «Казкі» («Հեքիաթներ») (1976)
  • բելառուս․՝ «Ладачкі-ладкі» («Ладушки-ладки») (1977)
  • բելառուս․՝ «Мы будуем метро» («Մենք մետրո ենք կառուցում») (1979)
  • բելառուս․՝ «Мінскія балады» («Մինսկյան բալադներ») (1982)
  • բելառուս․՝ «Казкі і краскі» («Հեքիաթներ և գույներ») (1984)
  • բելառուս․՝ «Госці» («Հյուրեր») (1984)
  • բելառուս․՝ «Загадка пра зярнятка» («Հանելուկ հացահատիկի մասին») (1984)
  • բելառուս․՝ «Дзецям : выбраныя творы» («Երեխաների հատընտիր ժողովածու») (1986)
  • բելառուս․՝ «Свята дружбы» («Բարեկամության տոն») (1987)

Մանկական արձակ գրքեր խմբագրել

  • բելառուս․՝ «Зайчык-вадалаз» («Ջրասուզակ նապաստակը») (1962)

Օրագրեր, էսսեներ, պատմվածքներ խմբագրել

Ակնարկներ խմբագրել

Ընթերցանության քրեստոմատիա խմբագրել

  • բելառուս․՝ «Роднае слова : для 1, 2 и 3 класаў» («Մայրենի խոսք 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանների համար») (1969, 1970, 1988)

Պիեսներ խմբագրել

  • բելառուս․՝ «Прамень будучыні» («Ապագայի շող» (1948)
  • բելառուս․՝ «Шчасце паэта» («Բանաստեղծի երջանկություն» (1951)

Հատընտիր խմբագրել

  • բելառուս․՝ «Выбранае : У 2 т.» («Ընտրանի 2 հատորով» (1973)

Թարգմանություններ ռուսերենից խմբագրել

Բելառուսերեն է թարգմանել ռուսերենից, ուկրաիներենից, լատիշերենից, բուլղարերենից և լեհերենից։

Ռուսերեն հրատարակություններ խմբագրել

  • Витка, В. Белкино горе : Сказки в стихах / В. Василь; пер. с бел.; Художники Н. Мунц, А. Келейникова. — Москва : Детгиз, 1958. — 64 с.
  • Витка, В. Три сказки / В. Василь; Авториз. пер. с бел. А. Шарапова, Н. Кислика; Художник В. Тихонович. — Москва : Госиздат, 1962. — 75 с.
  • Витка, В. Свирель : Стихи / В. Василь; Пер. с бел.; Художник Б. Жуков. — Ташкент : Ёш гвардия, 1966.
  • Витка, В. Дударик : Игры, шутки, сказки, прибаутки / В. Василь; Пер. с бел. А. Шарапова; Художники Е. Лось, Г. Якубеня. — Минск : Беларусь, 1966. — 47 с.
  • Витка, В. Дударик : Стихи / В. Василь; Пер. с бел. А. Жуковского; Художники Е. Лось, Г. Якубеня. — Вильнюс : Вага, 1972. — 48 с.
  • Витка, В. Стихи для детей : Чытанка-рисованка / В. Василь; Пер. с бел. М. Веэтами; Художник А. Луцевич. — Таллинн : Ээсти раамат, 1980.
  • Витка, В. Трудная дружба : Рассказы / В. Василь; Пер. с бел. — Фрунзе : Мектеп, 1984.
  • Витка, В. Полдень : Стихи / В. Василь; Пер. с бел. И. В. Виеру; Художник И. Л. Либерман. — Кишинев : Литература артистикэ, 1984.
  • Витка, В. Воробей в гостях / В. Василь; Пер. с бел. П. Стефановича; Художник В. Савич. — Минск : Юнацтва, 1985. — 8 с.
  • Витка, В. Бабушкины гости : Стихи / В. Василь; пер. с бел. И. Токмаковой; Художник В. Дувидов. — Москва : Детская литература, 1987. — 14 с.
  • Витка, В. Роза и штык : Лирика / В. Василь; Пер. с бел. — Минск : Мастацкая літаратура, 1992. — 173 с.

Գրականություն խմբագրել

  • Лынькоў, М. Шукальнiк запаветнага слова / М. Лынькоў. - «Маладосць». - 1961. - № 5.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Васіль Вітка // Беларускія пісьменнікі (1917-1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. - Мн.: Мастацкая літаратура, 1994. - С. 103-104.
  2. Հանուն բարեկամության «Կամուրջ», Բելառուսական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979, 279 էջ