Վասիլ Նադոյի Սարգսյան (մարտի 15, 1922(1922-03-15), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ - սեպտեմբերի 19, 1968(1968-09-19), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (1943), գվարդիայի կապիտան։ Ավարտել է Ռյազանի հետևակային դպրոցը (1942 թ.), Խորհրդային բանակի զրահատանկային բարձրագույն սպայական դպրոցը (19451941 թվականի մայիսին զորակոչվելով կարմիր բանակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) սկզբից մասնակցել է Մերձբալթիկայի գործողություններին։ Տանկային 5-րդ բանակի կազմում, որպես դասակի հրամանատար, մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին, մոտոհետևակային գումարտակի հրամանաաար նշանակվելուց հետո՝ Կորսուն-Շևչենկովսկիի շրջանում հակառակորդի խմբավորման շրջապատմանն ու ոչնչացմանը (1944), ապա՝ Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ (1943 թվականի սեպտեմբեր) ցուցաբերած խիզախության և արիության համար։ Զորացրվել է 1946 թվականին։

Վասիլ Սարգսյան
Ծնվել էմարտի 15, 1922(1922-03-15)
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 19, 1968(1968-09-19) (46 տարեկան)
Մահվան վայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՕդեսա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

Գրականություն խմբագրել

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
  • Книга о героях. Ереван, 1985. / стр. 51—52.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 225