Վասիլ Բոլշակ

ուկրաինացի խորհրդային արձակագիր

Վասիլ Բոլշակ (ուկրաիներեն՝ Большак Василь Григорович, ապրիլի 23, 1922(1922-04-23), Բեզուգլովկա - դեկտեմբերի 17, 1988(1988-12-17), Dubulti, Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային արձակագիր։ ՈւԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ ԽՄԿԿ անդամ (1976-1981

Վասիլ Բոլշակ
Ծնվել էապրիլի 23, 1922(1922-04-23)
ԾննդավայրԲեզուգլովկա
Վախճանվել էդեկտեմբերի 17, 1988(1988-12-17) (66 տարեկան)
Վախճանի վայրDubulti, Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունHigh political school of Central Committee of KPU? (1953)
ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վասիլ Բոլշակը ծնվել է 1922 թվականին Կիևի մարզի Բեզուգլովկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1941-1945 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, ռազմաճակատում եղել է ավագ զինվորական բուժակ։ 1945 թվականին թղթակցել է «Կիևսկայա պրավդա» թերթին։ Ավարտել է Խարկովի քաղլուսդպրոցը, 1953 թվականին՝ Ուկրաինայի կոմկուսի կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ Պատերազմի ավարտից հետո աշխատել է թերթերի և ամսագրերի խմբագրություններում։ Եղել է «Դնեպր» և «Ուկրաինա» (1962-1972) ամսագրերի գլխավոր խմբագիրը։ 1972 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1979 թվականի դեկտեմբերի 10-ը եղել է ՈւԽՍՀ Պետկինոյի նախագահը։ 1979-1985 թվականներին եղել է «Український театр» ամսագրի գլխավոր խմբագիրը[1][2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Բոլշակը բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ են գրավում սատիրան ու հումորը։

Մահը խմբագրել

Մահացել է Կիևում, 1988 թվականի դեկտեմբերի 18-ին։ Թաղված է Բայկովո գերեզմանատանը (տարածք 52)։

Մրցանակներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Յարոսլավ Գալանի անվան մրցանակ «Գուսը Բրոդվեյում» սատիրական ժողովածուի համար, 1967

Երկեր խմբագրել

  • «На мирній землі» (1952)
  • «Сила молода» (1957)
  • «Поїдем за Десну» (1959)
  • «Рідні простори мої» (1959)
  • «Весна-красна» (1959)
  • «Слово про подолянку» (1960)
  • «Співати в гаю солов'ям» (1960);
  • «Образа» (1962)
  • «Глибокий яр» 1964
  • «Дітям не дозволяється» 1966
  • «Щедрик-ведрик» (1969)
  • «Геліос - бог сонця» (1974)
  • «Провідник в бездну» (1974)
  • «Не журіться, професоре» (1978)
  • «Осінь пахне медами» (1981)

Վասիլ Բոլշակը հայերեն խմբագրել

  • Լեդին, Լորդը և Գալկան։ Ուկրաինական պատմվածքներ, Ե. Սովետական գրող, էջ 45-49։ Թարգմ.՝ Դ. Սարբեկյան։

Գրականություն խմբագրել

  • Українська радянська енциклопедія : у 12 томах / за ред. М. Бажана. - 2-ге вид. - К. : Головна редакція УРЕ, 1974–1985.;
  • В. О. Жадько. Український Некрополь. Київ. 2005. IBSN 966-8567-01-3. стор. 130.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  2. Библиотека журнала Огонёк 1977 №04. Василь Большак. Аквалангистка(չաշխատող հղում)