Վասիլի Կոնստանտինովիչ Վասիլակե (ռում.՝ Vasile Vasilache, 4 հուլիսի, 1926, Ունցեշտի, Բոլի նահանգ, Բեսարաբիա8 հուլիսի, 2008, Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող, թարգմանիչ, սցենարիստ, խմբագիր։ Հանրապետության շքանշանի դափնեկիր (1996)։

Վասիլի Վասիլակե
The Moldavian writer Vasile Vasilache. (5478483530).jpg
Ծնվել էհուլիսի 4, 1926(1926-07-04)
ԾննդավայրՈւնցեշտի, Ungheni District, Մոլդովա
Վախճանվել էհուլիսի 8, 2008(2008-07-08) (82 տարեկան) կամ հուլիսի 7, 2008(2008-07-07)[1] (82 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովա
ԳերեզմանՀայկական կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, լրագրող, ակնարկագիր, մանկավարժ, վիպասան, սցենարիստ և վիպասան
Լեզուռումիներեն
Ազգությունռումինացի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Moldova.svg Մոլդովա
ԿրթությունԲուխարեստի համալսարան, Իոն Կրյագնեի անվան պետական մանկավարժական համալսարան (1958) և Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Două mere ţigance» («Գնչուական երկու խնձոր», 1964)
«Povestea cu cocoşul roşu» («Կարմիր աքաղաղի հեքիաթը», 1966)
ՊարգևներՀանրապետության շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Վասիլե Վասիլակեն ծնվել է գյուղացու ընտանիքում Ունցեշտի գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Ունգենի շրջան)։

Գյուղական դպրոցն ավարտելուց հետո՝ 1938—1944 թվականներին սովորել է Յասիի լրացուցիչ գիտությունների լիցեյում։

Որպես ուսուցիչ աշխատել է Ունցեշտիում, իսկ 1949-1958 թվականներին սովորել է Քիշնևի Իոն Կրյանգեի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։ Ապա որպես ուսուցիչ աշխատել է Չետիրենում։ 1958 թվականից աշխատել է որպես լրագրող, եղել է «Մոլդովայի մշակույթը», ապա «Նիստրու» թերթերի խմբագիրը։

1962—1964 թվականներին սովորել է Մոսկվայի սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն կուրսերում։ 1965—1971 թվականներին եղել է «Մոլդովա-ֆիլմ» ստուդիայի կոլեգիայի անդամ ու խմբագիր։ Մոլդովայի Գրողների միության անդամ է 1965 թվականից[2]։

1993 թվականից մինչ 1995 թվականը եղել է «Կոլումնա» ամսագրի խմբագիրը։ Համագործակցել է «Սոցիալիստական Մոլդավիա», «Մոլդովայի ուսուցիչ» և «Լենինյան կայծ» հրատարակչությունների հետ։

Վասիլի Վասիլակեն պարգևատրվել է Հանրապետության շքանշանով (1996)։

Մահացել է 2008 թվականի հուլիսի 8-ին։ Թաղված է Քիշնևի Կենտրոնական (Հայկական) գերեզմանատանը[3]։

Վասիլի Վասիլակեի անվամբ է կոչվել Քիշնևի տեսական լիցեյը։

ՍտեղծագործությունըԽմբագրել

Վասիլե Վասիլակեն Մոլդովայի ամենականավոր արձակագիրներից մեկն է։ Նրա ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել էն 1954 թվականին, իսկ 1961 թվականին հրատարակել է իր առաջին «Տրիշկա» արձակ ժողովածուն երեխաների համար և «Răsărise un soare în vie» («Արևը ծագեց խաղողի այգու վրա») ժողովածուն։

Վասիլե Վասիլակեն 1964 հրատարակեց «Două mere ţigance» («Գնչուական երկու խնձոր») նովել, իսկ 1966 թվականին՝ «Povestea cu cocoşul roşu» («Կարմիր աքաղաղի հեքիաթը») վեպը։

Ընտրյալ երկերԽմբագրել

  • Trişca (1961),
  • Două mere ţigance (1964),
  • Tăcerile casei aceleia (1970),
  • Elegie pentru Ana-Maria (1983),
  • Mama-mare, profesoară de istorie (1989),
  • Navetista şi pădurea (1989),
  • Surâsul lui Vişnu (1993)
  • Povestea cu cocoşul roşu (1996),

Ռուսերեն՝

  • Элегия для Анны-Марии,
  • На исходе четвертого дня,
  • Набросок на снегу,
  • Алба, отчинка моя…
  • Сказка про белого бычка и пепельного пуделя и др.

Ռուսերենից թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Վասիլի Շուկշինի, Վալենտին Ռասպուտինի ստեղծագործությունները, չեխերենից՝ Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը, ինչպես նաև բուլղարարենից թարգմանել է Ալեկո Կոնստանտինովի «Բայ Գանիու» ստեղծագործությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել